Հյուսիսային դպրոցի վեց տարեկանների երկու խմբերի հետ միասնական իրականացրեցինք Բարեկենդանի և Տերենդեզի տոնը։ Հյուսիսային դպրոցի ներքին բակում սեղանների առատություն էր տիրում,օրը լի էր երգով ու պարով։ Խաղը նույնպես անբաժան չի կարող լինել այս ամենից, այն գլխավոր տեղում է գրեթե բոլորիս համար՝ մեծով ու պստիկով հրճվանքով խաղում ենք։
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի աղջիկները հանդես եկան որպես թումանյանական փիսոներ և ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Փիսոն» բանաստեղծությունը։
«Թումանյանական օրեր » նախագծի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Փիսոն» բանաստեղծությանը, զրույց-քննարկում ունեցանք ստեղծագործության շուրջ, խաղ-ուսուցմամբ ներկայացրեցինք այն։Ոգևորությունը փոխանցվեց ընտանիքներում և ստեղծագործությունը սովորողները ներկայացրեցին թատերական խաղ-բեմադրությամբ։
Ուրախ մաթեմատիկա- Թումանյանական հերոսներով խնդիրների կազմում, լաբիրինթներ
Բանավոր համրանք 1-100-ը՝մեկական, զույգերով, հնգյակներվ, տասնյակներով։ Ճանաչում ենք թվերը, հաշվում ենք 1-ով ավել, 1-ով պակաս առարկաները։ Գտնում բացակա թվերը թվային շարքի վրա։ Անվանում թվի նախորդ և հաջորդ թիվը, հարևան տասնյակները(100-ի սահմանում) ։ Կատարում գումարման, հանման գործողություններ առանց կարգային անցման 20-ի սահմանում։ Համեմատում թվերը (համեմատության նշաններ՝ <,>,=), 1-10 Թվերի կազմություն, երկնիշ թվի ներկայացումը՝ տասնյակ և միավոր։
«Թումանյանական օրեր » նախագծի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթին, զրույց-քննարկում ունեցանք հեքիաթի շուրջ, խաղ-ուսուցմամբ ներկայացրեցինք հեքիաթը։ Սովորողներից յուրաքանչյուրը որոշեց տանը բեմադրել հեքիաթը և ներկայացնել յուրովի։Հնարամիտներս հեքիաթը ներկայացրել են թղթե թատրոնով, պլաստինե ծեփած հերոսներով, խաղալիքներով և նկարելով, իսկ ամենահետաքրքիր փաստն այն է, որ վերջում իրենք էլ մի սուտ իրենց կողմից են հորինել թագավորի համար։Շատ հետաքրքիր տեսանյութեր են ստացվել, կեցցե՜ն իմ փոքրիկ հեքիաթսացները։
Ավելին տեսանյութերում՝
Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Ներկայացնում է Եվա Դանիելյանը
Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Ներկայացնում է Էլինա Գևորգյանը
Ներկայացնում է Մարի Սաղոյանը
Ներկայացնում է Սաղոյան Սոֆին
Ներկայացնում է Հակոբյան Արսենը
Ներկայացնում է Բարսեղյան Արմենը
Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Ներկայացնում են Իսպիրյան Անգելինան ու Թովմասյան Կլարան