6 տարեկանների ընդունելություն

Ողջո´ւյն, ծանոթ ու անծանոթ 6 տարեկան ընկեր: Ես Սրբուհի Ներսիսյանն եմ, երկու սեբաստացիների մայրիկ։ 2015-թ-ըց սեբաստացիների մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ եմ: Տարիների ընթացքում հարստացրել և զարգացրել եմ գիտելիքներիս, կարողություններիս ու հմտություններիս պաշարը, ինչը սիրով փոխանցել և փոխանցում եմ իմ փոքրիկ ընկերներին:


Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները․
Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետՄաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցումԷկոլոգիական հանրակրթություն՝Բնագիտական և բնության մեջ տարբեր փորձերի ու հետազոտությունների միջոցով ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքների ձեռքբերումԵրաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցումՏեխնոլոգիական հմտությունների   զարգացում-գործածում  պարապմունքներին, սովորողի ընտրությամբ գործունեության մեջ, տանը։ Տեխնոլոգիական հմտությունների արդյունքների անհատական, խմբային ցուցադրություններԱմենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամփոփումՀայրենագիտական հանրակրթություն՝Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարումԳործնական օտար լեզու՝ Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածումԱմենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարությունՄարմնամարզական խաղերի, ստուգատեսների իրականացումԼող, հեծանվավարություն, վազք։

Միջավայրը.

Թուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներՏեխնոլոգիական բաց լաբորատորիաԼողավազանԿրթական

Ուսումնական
լրացուցիչ ծառայություններ․

  • Երկարացված օրվա
  • Սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով
  • Լրացուցիչ կրթություն՝
  • Երաժշտություն (դաշնամուր, ջութակ, կիթառ)
  • Կերպարվեստ (նկարչություն, քանդակ,  խեցեգործություն)
  • Շախմատ
  • Մարմնամարզություն
  • Լող
  • Պար
  • Կարատե


Եթե ցանկանում ես իմ փոքրիկ ընկերներից մեկը դառնալ ու գտնել քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, քեզ շրջապատող աշխարհն ավելի գրավիչ և գունեղ դարձնել, և իհարկե, քեզ նման հետաքրքրասեր ընկերներ ձեռք բերել, ապա համեցի´ր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ։

Ուսումնական բլոգ՝ Srbuhi.school.blog

Հին բլոգ՝ srbuhiblog.wordpress.com

Էլեկտրոնային հասցե՝ 

s-nersisyan@mskh.am, հեռ.՝ 077365454

Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան. էլ. հասցե՝ q.nersisyan@mskh.am, հեռ.` 077.78.82.84

Հյուսիսային դպրոցի  ենթակայք՝ http://artschool.mskh.am/. հեռ.՝ 010.73.52.10, հասցե՝ Րաֆֆի69/1։

Оставьте комментарий