
Խաղի անվանումը — «Քարե դոմինո»
Դիդակտիկ նյութեր — Քար, գուաշ, վրձին
Խաղի ընթացքը – Երեխաները քարերի վրա` վրձինի օգնությամբ թվեր են նկարում: Որից հետո սկսվում է դոմինոն. Երեխաներից մեկը քարը դնելով, մյուսը շարունակում է և դրված քարի վրայի թիվը տեսնելով պետք է դնի այդ նույն թվին համապատասխան մեկ ուրիշ քար:
- Խաղի անվանումը — «Դեմքեր»
Նպատակը— Տեսողական հիշողության, ուշադրության զարգացում:
Մասնակիցներ – Տարատարիք սովորողներ
Դիդակտիկնյութեր— Ափսեներ, որոնց վրա տարբեր էմոցիաներ արտահայտող դեմքեր են պատկերված:
Ընթացքը— Սովորողների առջև դրված են լինում ափսեներ, որոնց վրա նկարված են լինում տարբեր էմոցիաներն արտահայտող երկուական դեմքեր: Սովորողները շրջելով ափսեները պետք է հիշեն տվյալ էմոցիան արտահայտող դեմքը և գտնեն տվյալ դեմքի զույգը:
Խոսքային շնչառության զարգացում
Նպատակը – խոսքային շնչառության զարգացում
Մասնակիցներ— Տարատարիք սովորողներ
Դիդակտիկ նյութեր – Քարեր, գնդակներ, բաժակներ:
Ընթացքը – Սովորողները պետք է գնդակները այնպես փչեն, որ դրանք ընկնեն սեղանների վրա ամրացված բաժակների մեջ:
«Հիշողության թվիսթերը»
Նպատակը – ● Ուշադրության, հիշողության զարգացում
- Տարածական կողմնորոշման զարգացում
- Ընդհանուր մոտորիկայի զարգացում
Մասնակիցներ – 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանի սովորողներ:
Դիդատիկ նյութեր – Գունավոր թղթից պատրաստված շրջաններ:
Ընթացքը — Խաղի ընթացքում մասնակիցները 5 վարկյան նայում են մի քանի գույն ունեցող քարտերին ,ապա հերթականությամբ հիշելով ձեռքերն ու ոտքերը մոտեցնում են գունավոր շրջանակներին:
Նյութերի աղբյուրը՝ Նինա Հովհաննիսյանի բլոգից