Մուտքի ճամբար․առցանց հանդիպումներ

Մասնակիցներ՝ առաջին դասարանի ծնողներ:
Տևողությունը՝ մայիս-հունիս ամիսներ
Վայր՝ Teams հարթակ

Առցանց հավաք ծնողների հետ
Ծանոթացում կրթահամալիրի կայքի, ենթակայքերի հետ:
Ուսպլանի ընթերցում, քննարկում:
Սովորողի ուսումնառության պայմանագրի ընթերցում, պարզաբանում:
Դպիր մանկավարժական ամսագիր. հոդվածներ՝
Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին:
Աիդա Պետրոսյան
Շալվա Ամոնաշվիլի
Էլեկտրոնային փոստի գործածում
Youtube ալիքի ստեղծում և գործածում
Soundcloud ալիքի ստեղծում և գործածում
Paint ծրագրի ուսուցում

Առցանց հավաք սովորողների հետ

Հանդիպման օրը-հունիսի 1-5


Մասնակիցներ՝
 
վեց տարեկաններ

ընտանեկան լրացուցիչ առաջադրանքներով նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացին ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ուսումնասիրելու, բացահայտելու հմտություններ ու կարողություններ:

Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:

Հիմնական թեմաները

Ծանոթանանք…Հարթակում ես եմ․ պատմում եմ»

Իմ բակը
Իմ ընտանիքը
Իմ խաղալիքը


Բանաստեղծություններ՝
«Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկ)
Բութ մատն ասաց`գայլը եկավ,

Ցուցամատն ասաց`որտեղի՞ց եկավ,

Միջնամատն ասաց` սարից եկավ,

Մատնեմատն ասաց` եկեք փախչենք,

Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,

Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ,

Ինչպե՞ս փախչեմ:

«Աքաղաղն ու կտուրը» Ա. Խնկոյան
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

Երգեր՝
«Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ…»
«Ձիուկ»
«Կաքավիկ»

Ամառային ընտանեկան դպրոց

Հուլիս, օգոստոս Ուսումնական նյութերի ընտրանի

  • Երգեր, կարաոկեներ
  • Աուդիոբանաստեղծություններ, աուդիոհեքիաթներ, մեդիանյութեր
  • Տեխնոլոգիական աշխատանքներ
  • Ուրախ մարմնամարզություն
  • Էլեկտրոնային ընթերցարաններ


Փաթեթները մշակման փուլում են։

Оставьте комментарий