
Մասնակիցներ՝ վեց տարեկանների ընտանեկան դպրոց
Ընթացքը՝ հունիս-օգոստոս ամիսներ
Տևողությունը՝ հունիս-օգոստոս
Վայր՝ Teams հարթակ, դպրոց
Նախագծի նպատակը՝ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ուսումնասիրելու, բացահայտելու հմտություններ ու կարողություններ:
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:
Աշխատանքային ուղղություններ՝
- «Ես» ուսումնական նախագիծ
- «Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծ
- Հանդիպում Հյուսիսային դպրոցում
- Ամառային ընտանեկան դպրոց
- Քանդակագործության փառատոն
- Թատերական փառատոն․Ընտանեկան թատրոն նախագիծ
- Բը՜զզզ․Ուսումնական նախագիծ
- Ծռերի էպոսային ամառը
- Ամառային խոհանոց և համեղ բառատոն ընտանեկան նախագիծ
Կազմակերպումը ֆիզիկական (փոքր խմբերով, պարետատան սահմանած անվտանգության նորմերով), առցանց միջավայրում
Ուսումնական նյութերի ընտրանի