Անհատական աշխատաժամանակ

Դասավանդողի անհատական աշխատաժամանակ

Հոկտեմբերի 15-30

  • Իմացումի հրճվանք ծրագրի առցանց հանդիպումների կազմակերպում և իրականացում Microsoft Teams հարթակում
  • Առցանց հանդիպումների կազմակերպում
  • Ուսումնական առցանց պարապմունքի նախապատրաստում
  • Դասարանական բլոգի, ենթակայքի սպասարկում
  • Առցանց հանդիպում, քննարկում ծրագրի ղեկավարի, գործընկերների հետ
  • Էլ փոստի նամակների ստուգում, հետադարձ կապ
  • Մատենավարություն․ սովորողների հաշվառում, գրանցում
  • Գնահատման մատյանում գրանցում, օրվա ամփոփում
  • Կրթահամալիրի կայքիԴպիր մանկավարժական հանդեսի ընթերցում

Հեռավար ընտանեկան դպրոց․Աշխատակարգ հոկտեմբերի 15-19

Մասնակիցներ՝ վեց տարեկանների ընտանեկան դպրոց

Տևողությունը — հոկտեմբերի 15-19
Վայր՝  ընտանեկան դպրոցներ

Նախագծի նպատակը՝   նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը  ուսումնասիրելու,  բացահայտելու հմտություններ ու կարողություններ:

Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:

Աշխատանքային ուղղություններ՝

Ընտանեկան տեսանյութեր

Մեդիագրագիտություն

Հ․Թումանյանի <<Ամպն ու սարը>> բանաստեղծության ներկայացում տեսանյութով։

Օրինակ՝ փոքրիկ բեմադրությամբ, տեխնոլոգիական աշխատանքով (հատիկընդեղենով, պլաստիլինով, կավով,աղով, ալյուրով, գուաշով, գունավոր թղթեով․․․․):

Կարող եք ներկայացնել ձեր նախընտրած տարբերակով։

/խիստ ցանկալի է/

Paint ուսումնական ծրագրով նկարում ենք բանաստեղծությունը և նկարի վրա մուտքագրում սար բառը

Paint ուսումնական ծրագրով նկարում ենք 3 և 4 թվերի աշխարհը

Աշխատանքները ուղարկել դասվարի էլեկտրոնային հասցեին՝ մինչև հոկտեմբերի 19- ը

Հ․Թումանյան․Ամպն ու սարը

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
             Ասավ, գնաց։
             Սարը կամաց
             Մտավ սիպտակ

Վերմակի տակ։