Հեռավար ընտանեկան դպրոց․Աշխատակարգ հոկտեմբերի 15-19

Մասնակիցներ՝ վեց տարեկանների ընտանեկան դպրոց

Տևողությունը — հոկտեմբերի 15-19
Վայր՝  ընտանեկան դպրոցներ

Նախագծի նպատակը՝   նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը  ուսումնասիրելու,  բացահայտելու հմտություններ ու կարողություններ:

Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:

Աշխատանքային ուղղություններ՝

Ընտանեկան տեսանյութեր

Մեդիագրագիտություն

Հ․Թումանյանի <<Ամպն ու սարը>> բանաստեղծության ներկայացում տեսանյութով։

Օրինակ՝ փոքրիկ բեմադրությամբ, տեխնոլոգիական աշխատանքով (հատիկընդեղենով, պլաստիլինով, կավով,աղով, ալյուրով, գուաշով, գունավոր թղթեով․․․․):

Կարող եք ներկայացնել ձեր նախընտրած տարբերակով։

/խիստ ցանկալի է/

Paint ուսումնական ծրագրով նկարում ենք բանաստեղծությունը և նկարի վրա մուտքագրում սար բառը

Paint ուսումնական ծրագրով նկարում ենք 3 և 4 թվերի աշխարհը

Աշխատանքները ուղարկել դասվարի էլեկտրոնային հասցեին՝ մինչև հոկտեմբերի 19- ը

Оставьте комментарий