ԱՌՑԱՆՑ ՏԵՍԱԴԱՍԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Երկուշաբթի

Մայրենի-10․00-10․45/ 1-ին խումբ/

Մայրենի -11․00-11․45/2-րդ խումբ/

Երգ-11․50-12․35-միասնական խումբ

Երեքշաբթի

Անգլերեն-10․00-10․30/ 1-ին խումբ/

Անգլերեն -10․30-/2-րդ խումբ/

10․30-11․10-մաթեմ/1-ին խումբ/

11․10-11․50-մաթեմ/2-րդ խումբ/

չորեքշաբթի

10․10-10․45-Ընտրություն/Երգ/

11․00-11․45-Մայրենի/1-ին խումբ/

11․50-12․30-Մայրենի /2-րդ խումբ/

Հինգշաբթի

10․00-10․45-մաթեմ/1-ին խումբ/

11․00-11․45- մաթեմ/2-րդ խումբ/

Читать далее «ԱՌՑԱՆՑ ՏԵՍԱԴԱՍԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ»

Հեռավար ընտանեկան դպրոց․Աշխատակարգ հոկտեմբերի 19-30

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարան, ընտանեկան դպրոց

Տևողությունը — 2 շաբաթ (հոկտեմբերի 19-ից 30-ը)
Վայր՝  microsoft teams ընտանեկան դպրոցներ

Նախագծի նպատակը՝   նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը  ուսումնասիրելու,  բացահայտելու հմտություններ ու կարողություններ:Շարունակել հեղինակային կրթական ծրագրերով իրականացվող մեդիակրթությունը, հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցներում։

Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:

Աշխատանքային ուղղություններ՝

«ՏԻԵԶԵՐՔ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ

ՈՒսումնական ռեսուրսներ՝

Շաբաթվա ստեղծագործությունները՝ Աթաբեկ Խնկոյան  «Մուկն ու կատուն»,Աթաբեկ Խնկոյան. «Ծիածան», «Էս էն է» Հովհաննես Թումանյան

Ընթերցանության ցանկից բանաստեղծությունները սովորել բերանացի և ներկայացնել տեսանյութով, տեսանյութը տեղադրել բլոգում և հղումը ուղարկել դասվարի էլ․հասցեին՝ s-nersisyan@mskh.am

Paint ուսումնական ծրագրով նկարել տուն, մուկ և կատու բառերը, մուտքագրել այդ բառերը

Մայրենի-Աշխատանքային թերթիկներ՝ տուն, մուկ

Մաթեմատիկա -Աշխատանքային թերթիկներ

Լեզվագործունեություն՝ վանկատել և հեգել հեքիաթի և բանաստեղծության բառերը, գտնել մեզ անծանոթ բառերը։

Մաթեմատիկա՝ Բանավոր համրանք, թվի կազմություն, համեմատում, փոքրիկ խնդիրների կազմում։

Օտար լեզուներ՝ Քրիստինե Լևոնյան,  Միլենա Մանուչարյան

Մարմնամարզություն-Անուշ Թորոսյան

Ընտրությամբ գործունեություն՝

Օգտակար ուսումնական մեդիառեսուրսներ

Բնապահպանություն

Բնագիտություն ամենափոքրերի համար

Էլեկտրոնային ուսումնական խաղեր՝ https://www.igraemsa.ru/, https://www.mathplayground.com/grade_1_games.html

Ընթերցարան

ԻՐԻԿՈՒՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
              «Հերիք է, ասավ,
              Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
              Արևն էլ չի երևում.
              Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
              «Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
              «Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
              Ո՛չ նապաստակ է վազ տալի,
              Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
              «Ի՜նչ լավ է, ասավ,
              Ո՛չ որսորդ է ման գալի,
              Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Մենակ ես եմ որ անքուն
              Քեֆ եմ անում երկնքում»։

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի

Ջ. Ռոդարի, «Ա՛յ քեզ շաբաթ»

Ա՜Յ, ՔԵԶ ՇԱԲԱԹ

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Աթաբեկ Խնկոյան․Մուկը մկան խնամի կլինի

Մուկն ուզում էր աղջկան պսակել, բայց չգիտեր՝ որ ուժեղին ընտրեր իրեն փեսա: Գալիս է արևի մոտ.

-Արև, ինչ ուժե՜ղ ես:

Արևը թե՝

-Ամպն է ուժեղ:

Գալիս է ամպի մոտ: Ամպը թե՝

-Քամին է ուժեղ:

Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝

-Մարդն է ուժեղ:

Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝

-Մուկն է ուժեղ:

-Որ էդպես է,-ասում է,- ամենից ուժեղը մուկն է էլի, իմ աղջկան էլ նրան կտամ

Читать далее «Ընթերցարան»