Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարան, ընտանեկան դպրոց
Տևողությունը — 2 շաբաթ (հոկտեմբերի 19-ից 30-ը)
Վայր՝ microsoft teams ընտանեկան դպրոցներ
Նախագծի նպատակը՝ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ուսումնասիրելու, բացահայտելու հմտություններ ու կարողություններ:Շարունակել հեղինակային կրթական ծրագրերով իրականացվող մեդիակրթությունը, հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցներում։
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:
Աշխատանքային ուղղություններ՝
«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ
ՈՒսումնական ռեսուրսներ՝
Շաբաթվա ստեղծագործությունները՝ Աթաբեկ Խնկոյան «Մուկն ու կատուն»,Աթաբեկ Խնկոյան. «Ծիածան», «Էս էն է» Հովհաննես Թումանյան
Ընթերցանության ցանկից բանաստեղծությունները սովորել բերանացի և ներկայացնել տեսանյութով, տեսանյութը տեղադրել բլոգում և հղումը ուղարկել դասվարի էլ․հասցեին՝ s-nersisyan@mskh.am
Paint ուսումնական ծրագրով նկարել տուն, մուկ և կատու բառերը, մուտքագրել այդ բառերը
Մայրենի-Աշխատանքային թերթիկներ՝ տուն, մուկ
Մաթեմատիկա -Աշխատանքային թերթիկներ
Լեզվագործունեություն՝ վանկատել և հեգել հեքիաթի և բանաստեղծության բառերը, գտնել մեզ անծանոթ բառերը։
Մաթեմատիկա՝ Բանավոր համրանք, թվի կազմություն, համեմատում, փոքրիկ խնդիրների կազմում։
Օտար լեզուներ՝ Քրիստինե Լևոնյան, Միլենա Մանուչարյան
Մարմնամարզություն-Անուշ Թորոսյան
Ընտրությամբ գործունեություն՝
- Երգ-երաժշտություն-Ջուլի Ղազարյան
- Կերպարվեստ—Տաթև Աթոյան
- Մարմնամարզություն-Ալինա Թումասյան
- Բանավոր մաթեմատիկա-դասվարներ
Օգտակար ուսումնական մեդիառեսուրսներ
Բնագիտություն ամենափոքրերի համար
Էլեկտրոնային ուսումնական խաղեր՝ https://www.igraemsa.ru/, https://www.mathplayground.com/grade_1_games.html