Հովհաննես Թումանյան ․Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Աղանկարչություն.Աղով նկարում և գրում ենք շուն բառը

Սովորողների հետ այս շաբաթ ծանոթացանք Հ․Թումանյանի << Շունը>> բանաստեղծության հետ , բերանացի սովորեցինք, աղով նկարեցինք ու գրեցինք շուն բառը։

Բնագիտական փորձ ․Գունավոր հրաբուխ

Հոկտեմբերի 2-ին 1․1 դասարանի սովորողների հետ բացօթյա միջավայրում իրականացրինք բնագիտական փորձ։Սովորողները առաջին անգամ էին կատարում այսպիսի փորձ և շատ ոգևորված էին։

Հոկտեմբերի 5-9-ի աշխատակարգ

Շաբաթվա հեքիաթը-Հ․Թումանյանի << Պոչատ աղվեսը>>

Շաբաթվա բանաստեղծությունը- Հ․Թումանյանի <<Աշուն>>

Երկուշաբթի․Հոկտեմբերի 5

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09․20-10․05-Հ․Թումանյան<<Աշուն>> ստեղծագործության ներկայացում, բառերի վանկատում, հեգում, paint ծրագրով նկարում ենք աշուն

10․10-10․30-Ներկայացնում ենք 1 թվի մոլորակը

10․30-10․55-Ուրախ ռուսերեն

11․00-11․20-Բանավոր մաթեմատիկա, հարևան թվեր, զույգ և կենտ թվեր

11․20-11․45-Ուրախ անգլերեն

11:55-12:20-Երգ՝ Կոմիտասյան օրեր

12:35-12:50՝ ընդմիջում

12:50-13:35-Մարզական խաղեր

Երեքշաբթի ․Հոկտեմբերի 6

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

9:20-10:05- Հ․Թումանյան <<Պոչատ աղվեսը>>հեքիաթի ներկայացում, քննարկում, բառերի վանկատում և հեգում

10:10-10:30- Բանավոր հաշիվ 1-20-ը,զույգ , կենտ թվեր, հաշվում ենք 2- ական, 5-ական, 10- ական թվերով

10․30-10․55-Ուրախ անգլերեն
11:00-11:45- Աշխատանք էլեկտրոնային գրատախտակով
11:55-12:20 —Ուրախ ռուսերեն

12․20-12․40-Ուրախ ռուսերեն
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35 Ես և շրջակա՝ բնագիտական փորձ լուցկիներով

Չորեքշաբթի ․հոկտեմբերի 7

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-10:05 Ընտրությամբ գործունեություն
10:10-10:55- Անգլերեն/Ռուսերեն
11:00-11:45- Մայրենի
11:55-12:40- Մաթեմատիկա՝ աշխատում ենք էլեկտրոնային գրատախտակով

12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35- Շախմատ՝ կրկնում ենք քարերի անվանումները, միավորները և սովորորում ենք ճիշտ դասավորել շախմատի խաղատախտակը

Հինգշաբթի ․Հոկտեմբերի 8

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-10:05 -Ընտրություն՝ ըստ խմբերի
10:10-10:35-Բանավոր մաթեմատիկա

10․35-10․55-Ուրախ ռուսերեն
11:00-11:50-Ներկայացնում ենք <<Պոչատ աղվեսը>> հեքիաթը դերաբաժանումով
11:55-12:40-լող
12:35-12:50 ընդմիջում
12:50-13:35 Երգ՝ կոմիտասյան օրեր

Հոկտեմբերի 9․ուրբաթ

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15 ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-09․45- Բանավոր մաթեմատիկա

09․45-10․10․05-ուրախ անգլերեն
10:10-10:55-Paint համակարգչային-նկարչական ծրագրով նկարում ենք 1 և 2 թվերի աշխարհը
11:00-11:45 -Նկարում ենք 1-5-ը թվերը
11:50-12․35-Հեծանվավարություն
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35՝ տեխնոլոգիա

«ՏԻԵԶԵՐՔ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 Տիեզերք » նախագիծը հնարավորություն է տալիս սովորողներին  ուսումնասիրել անծայրածիր տիեզերքը, երկնային մարմինները, նրանց դասավորությունը, կապը , ճանաչել տիեզերագիտությամբ զբաղվող մարդկանց, նրանց կատարած հետազոտությունները ուսումնասիրել, աստղերի դիտումներ, ուսումնասիրություններ կատարել:
Ուսումնասիրում ենք՝
Տիեզերքը, Երկիր մոլորակըՆպատակ՝ տիեզերքի մասին նախագիտելիքների հաղորդում, տիեզերքի ու շրջակա աշխարհի ուսումնասիրություն, բացահայտում
Խնդիրներ՝

Սովորողների աշխարհաճանաչողության, աշխարհընկալման  զարգացում
Սովորողների գործնական առաջադրանքների կատարում
Ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում
Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
Դիտումներ /դիտարկումներ/ կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում
Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու  / դիտելու/ և գրանցելու տեխնոլոգիայի մշակում
Համադրելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու  ունակությունների ձևավորում և զարգացում

Մեթոդների ընտրություն
Անհրաժեշտ ՏՀՏ միջոցների կիրառում /ըստ տարիքային առանձնահատկության/
Անհրաժեշտ գործիքներ և նյութեր
Տեխնոլոգիական գիտելիքների ձևավորում, զարգացում, կիրառում, ցուցադրում
Աշխատանքային գործունեության արդյունքում բազմազան ուսումնական նյութերի ստեղծում

Նախագծի ընթացքը
Մաթեմատիկա
Ուսումնասիրել տիեզերքը, երկնային մարմինները:
Առաջադրանքներ՝
1. Կատարել խմբավորումներ ըստ հատկանիշի՝ ձևի, չափի, գույնի և այլն: .
2. Զույգեր կազմել ըստ հատկանիշների ՝ մեծ- փոքր, երկար -կարճ, հաստ-բարակ, բարձր-ցածր, վերև-ներքև:
3. Կատարել բնագիտական փորձեր, ուսումնասիրություններ անել, մեկնաբանել, տրամաբանել:
4.Հաշվել և անվանել երկնային մարմիները
5. Պատկերել տիեզերքն ու հաշվել, համեմատել երկնային մարմինները

Մայրենի + Տեխնոլոգիա + Ես և շրջակա
Տիեզերքն ու երկնային մարմինները ուսումնասիրելուց հետո քննարկել հանելուկներ տիեզերքի և երկնային մարմինների մասին :
Հանելուկներ, շուտասելուկներ:
Երգ-երաժշտություն  /«Արև’, արև եկ-եկ»  երգերի շարք/
Սովորում-խաղում  են  Աթ. Խնկոյանի «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը։
Առաջադրանք՝
1. Նկարել անսովոր  մոլորակներ , անվանել, ստեղծագործել նկարի շուրջ:
2. Ռադիոհաղորդում պատրաստել տիեզերի  անհայտ մոլորակների մասին:
3. « Իմ մոլորակը » թեմայի շուրջ նկարել մոլորակ, պատմել , թե ովքեր են իր մոլորակի բնկաիչները, ինչ ձևի, գույնի է իր մոլորակը, անվանել այն և զարգացնել զրույցը:
4. Պլաստիլինով պատրաստել մոլորակներ , դերաբաշխում անել և բեմադրել մոլորակների պար, խաղ-ներկայացում, երկխոսություն
5. Ուսումնասիրել շրջակա աշխարհը, դիտումներ, ուսումնասիրություններ անել, համեմատել տիեզերքն ու Երկիր մոլորակը, զրույց-քննարկում անել

Մեդիատեխնոլոգիա. +   Ճամփորդություն
Նկարում ենք  լուսինն ու աստղերը Pait-ով, ռադիոհաղորդում ենք պատրաստում տիեզերքի մասին, գնում ենք աստղացուցարան և դիտում ենք տիեզերքի և երկնային մարմինների մասին պատմող ֆիլմեր:

«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

Նպատակը՝
ուսումնական օրացույցով նախատեսված խնկոյանական օրերի իրականացումը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Տևողությունը՝ հոկտեմբերի 3-30-ը
Տարիքային խումբը՝ 6-8 տարեկաններ (առաջինից երրորդ դասարանցիներ)
Սպասվելիք արդյունքներ՝
Խնկոյանական մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում:

Ստեղծագործությունների ցանկ
«Աքաղաղն ու կտուրը», «Մեղու», «Բզեզ» , «Գիշեր», «Ծիածան», «Փեսացու մուկիկը»,«Մոծակի մահը » ,«Մուկն ու կատուն»

Խնկոյանական օրերը առաջին դասարանում
Նպատակը՝

  • Խնկոյանական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի առաջին դասարանում:

Խնդիրները՝
• Խոսքի զարգացում
• Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
• Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
• Բնագիտական տարրական հմտությունների ձևավորում
• Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
• Տեխնոլոգիակն հմտությունների զարգացում.
• Մարմնակրթություն, անձնական հիգենիա

Նախագծի արդյունքում ակնկալում ենք ունենալ.

• Աուդիոբանաստեղծություններ
• Մեդիաընթերցարաններ

Սովորողների ամենօրյա գործունեության տեսակները
• Առավոտյան ծես
• Բանավոր խոսք, թատրոն
• Թվաբանություն –բնագիտություն
• Մեդիատեխնոլոգիա
• Ծեփ կամ նկարչություն
• Բնագիտական գործունեություն
• Երգ-պար-խաղ
• Մարմնակրթություն-հիգիենա

Սպասվելիք արդյունքները՝
•  Դասարանային խմբի ձևավորում
• Ինքնաճանաչում, ինքնաուսումնասիրում,ինքնուրույնության դրսևորում
•  Խոսքի զարգացում (նաև՝ նկարչական լեզու, երաժշտական, շարժումների), մտքերը անկաշկանդ, հասկանալի, ամբողջական արտահայտելու կարողության զարգացում
• Պատմություն-պատմության հատված-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն-տառ հասկացությունների ձևավորում, ընկալում, ամրապնդում
• Վանկատելու, հեգելու ունակությունների ամրապնդում:
• Առանձին բառեր մուտքագրել, լինել որոշակի առումով տառաճանաչ:
• Համեմատություններ, խմբավորումներ կատարելու, տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողությունների ձևավորում և զարգացում առարկաների թվի անկախությունը չափից, ճանաչել թվերը, թվի և քանակի կապը տեսնել, բանավոր հաշիվ՝ առաջ և հետ
• Խնդրի և այլ հաշվելի տվյալներ կարևորելու, ֆիքսելու կարողության ձևավորում
• «Մեկ և ավելի» գաղափարի յուրացում
•  Մեդիահմտությունների ձևավորում և զարգացում՝ համակարգչի գործիքներ, ֆոտոխցիկով նկարել, Pait ծրագրով աշխատել

Հ․Թումանյան․ Ծիտը

Հ․Թումանյանի <<Ծիտը>> հեքիաթը ներկայացնում են 1․1 դասարանի սովորողները

Էվա Կարապետյան

Կորյուն Շահբազյան

Անահիտ Համբարձումյան

Читать далее «Հ․Թումանյան․ Ծիտը»