Մասնակիցներ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ
Ուսումնական ձմեռ—ընտանեկան նախագծեր
Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը:
Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց իրենց գյուղի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին
Տոնական խոհանոց
Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
Ամանորյա տոնական բացիկներ Paint նկարչական ծրագրով
Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
Սահնակով, դահուկով սահիր, ձնագնդի խաղա և տեսանյութ նկարահանիր
Բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով:
Աթաբեկ Խնկոյանի «Ձմեռ պապ» բանաստեղծության և ամանորյա բարեմաղթանքների ներկայացում Սիրելի սովորող, կարող ես ընտրել տվյալ թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսն և նյութը ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով Աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում։
Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը:
Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց իրենց գյուղի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին
Տոնական խոհանոց
Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում
Ամանորյա բացիկներ Paint նկարչական ծրագրով
Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
Սահնակով, դահուկով սահիր, ձնագնդի խաղա և տեսանյութ նկարահանիր
Բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով:
Աթաբեկ Խնկոյանի <<Ձմեռ պապ>> բանաստեղծության կամ ամանորյա բարեմաղթանքների ներկայացում Կարող ես ընտրել տվյալ թեմաներից մեկը կամ մի քանիսը և նյութը ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի տեսքով Աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում։
<<Ամանորյա ծես>> նախագծի ընթացքում ընկեր Ալիսի հետ պատրաստել էինք կավե տոնական խաղալիքներ, որոնք թրծելուց հետո ընկեր Ալիսը կրկին օգնեց, որ ներկենք խաղալիքները և աշխատանքը ավարտին հասցնենք։
Սովորողները մեծ ուրախությամբ տուն տարան իրենց աշխատանքները։Շնորհակալություն ընկեր Ալիսին։
Մասնակիցներ՝ բնագետների ջոկատ և 1-ին դասարանների ջոկատներ Ժամկետը՝ հունվար ամիս
Նպատակը` նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, մեծացնել ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը դասավանդվող առարկայի նկատմամբ:
Որպեսզի իմանաս ջուրը կարող է իր գույնը փոխել, թե ոչ, կատարիր հետևյալ փորձը:
Վերցնենք 2 բաժակ ջուր և марганцовка. зелёнка, որից մեկական կաթիլ կաթուցիչով կաթացրու մի բաժակի մեջ, իսկ մյուս բաժակի մեջ` շատ քիչ մարգանցովկա
Ուշադիր նայիր, թե ի՞նչ տեղի ունեցավ ջրի հետ;
Ջուրը փոխե՞ց իր գույնը, թե`ոչ
Ի՞նչ տեսար, փորձիր բացատրել
Նշի՛ր փորձի ընթացքը, գրանցի՛ր արդյունքները
Ինչ ես կարծում, ջուրը կփոխի՞ իր գույնը կամ համը, եթե նրա մեջ ավելացնես աղ, շաքար, ներկանյութեր: Անպայման փորձիր ու կտեսնես, թե ինչ կլինի:
Փորձ 2. Հնարք մատիտով
Այս փորձի համար մեզ հարկավոր է պոլիէթիլենային տոպրակ, մի քանի մատիտ և ջուր։ Տոպրակը կիսով չափ լցնում ենք ջրով ինչից հետո ծակում են տոպրակը մատիտներով հենց այն մասին, որտեղ ջուր կա, ինչից հետո մատիտները թողնում են անցքերի մեջ։ Զարմանալի է, սակայն ջուրը չի թափվում։
Բացատրություն՝ Եթե դուք տոպրակը ծակեք մատիտներով և միայն հետո ջուրը լցնեք, ապա այն կծորա անցքերի եզրերից։ Սակայն եթե նույնը անեք հակառակ հերթականությամբ ջուրը չի ծորա։ Այս ամենը բացատրվում է մոլեկուլներ՝ վնասվածքի դեպքում իրար մոտենալով։
Փորձ 3.
Փորձի համար անհրաժեշտ է— ձողիկ՝ հյութի, երկու բաժակ 1. Բաժակները դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ:
2. Ձողիկը մտցնում եմ ջրով լցված բաժակի մեջ:3. Ցուցամատով սղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ:
4. Ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի մեջի ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Կարող եք փորձել մի քանի անգամ: Արդյունքում ջուրն ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ:Այս սկզբունքով է աշխատում կաթուցիչը, որը հաստատ կլինի ձեր տան դեղատուփում:
Ջրով փուչիկը
Փուչիկը լցնենք ջրով և թելով կապենք: Սկսենք փուչիկով խաղալ` իրար նետել գնդակի նման: Ձեռքից ձեռք անցնելով փուչիկը չի պայթում: Բայց երբ այն գցենք հատակին, անմիջապես կպայթի:
Բկլիկ շիշը
Դատարկ շիշը տաքացնենք , շշի բերանին հագցնենք փուչիկ: Հետո շիշը դնենք սառը ջրով լի թասի մեջ: Փուչիկը աստիճանաբար կիջնի շշի մեջ. շիշը « կուլ կտա » փուչիկին:
Վազվզող փայտիկները
Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ (ատամ մաքրող փայտիկներ) մեկ կտոր շաքար, աման լվացող հեղուկ
Փայտիկները դասավորում ենք ջրով լի թասի մեջ` ճառագայթների նման:
Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը`փայտիկները կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ: Հետո գդալով ջրից հանենք շաքարի կտորը : Կաթուցիչով (пипеткой) ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:
Օրը՝ դեկտեմբերի 25 Ժամը՝ 11:30 Վայրը՝ Հյուսիսային դպրոց- պարտեզ, Արտասահման Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր: