Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողները քայլքով ու բանաստեղծությունների ֆլեշմոբ իրականացնելով հասան փակ լողավազան:
День: 6 декабря 2020
Մանկավարժությունը արտակարգ օրերում
Գարնանից դեռ սկսվեց մանկավարժության հայտնաբերման մի նոր փուլ, որի գործիքների ու թելսդրանքով տրված հետազոտության ընթացքը չի դադարում։ Քովիդի մուտքը մեր կյանք եւ ստեղծական, անդադար մանկավարժությունը չէր կարող հեղինակային ուսուցչին հետազոտման նոր հայտ չներկայացնել։ Գարունը էդպես էլ սկսեց. Շատերի համար գուցե աներեւակայելի թվա, որ նոր 6 տարեկանների, նրանց ծնողների մուտքը կրթահամալիր սկսվեց կարանտինի պայմաններում, առցանց հարթակում, մի քանի հանդիպում ֆիզիկական միջավայրում, ապա անդադար նախագծային աշխատանք, առցանց միացումներ, պաֆրաստություն նոր ուսումնական տարուն։ Ի՞նչ էր պահանջվում ինձնից որպես հեղինակ մանկավարժ։ Իհարկե որպես առաջնահերթություն դա ջերմություն էր, ապա՝ լրացուցիչ ջանքեր, հետաքրքիր խոսք, պատում, նյութ վտվտիկ 5-6 տարեկանին էկրանի մոտ պահելու համար, որպեսզի ներառումը լիարժեք լինի, որպեսզի ինձ սպասի, որ շուտ մտնեմ իրենց տուն, որպեսզի անհամբեր լինի նախագծային իր արդյունքը ինձ ներկայացնելու։ Գիտե՞ք ստացվեց, արդյունքը, սերն ու ջերմությունը, վստահությունը ներկա էր՝ համայնքը ձեւավորվել էր։ Դրանից հետո արդեն ֆիզիկական միջավայրում այնքան հեշտ էր, այնքան անցնցում, այնքան հարազատացած, որ որեւէ դժվարություն չունեցանք՝ պատմել եմ։ Այստեղ կցում եմ այդ շրջանը։
6 տարեկանների ընդունելության հայտարարությունը
Մուտքի ճամբար ընտանեկան հեռավար դպրոցում
Մուտքի ճամբար․Ընտանեկան ռիթմիկ նվագախումբ
Առաջին առցանց հանդիպումը կրթական համայնքի հետ
Սովորողների ինքնաներկայացում․ Հարթակում ես եմ․Պատմում եմ
Ընտանեկան ռիթմիկ նվագախմբի ստեղծում
Գույներ և ազդեցություններ. Նկարչաթերապիա
Հունիսմեկյան առցանց հանդիպում վեց տարեկանների հետ․Հակաբացիլ Կոմիտաս
Վեց տարեկանների ամառային ընտանեկան դպրոցի ուսումնական նյութերի փաթեթ
«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծ
Ֆիզիկական միջավայրի ճամբարները, Գիտելիքի օրը Հրազդանի կիրճում, կրթական շքերթը, բարձունքի նվաճումը որպես ներառվածության ցուցանիշներ եմ գրանցում՝ միաբան, համերախշ համայնքի եւ կրթական ծրագրի իրական ընտրյալ-պատվիրատուների։ Փուլ առ փուլ, շաբաթ առ շաբաթ քայլում էինք մեր օրակարգով։ Ուզում եմ ընդգծել մի կարեւոր հանգամանք նաեւ ծնողական համայնքի հետ հավաքները, որոնք ավելի մտերմիկ էին դարձնում, պատվիրատուն ավելի էր յուրացնում կրթահամալիրը։
Արտակարդ սեպտեմբերի մեկ․#Բլեյանի դպրոց
Շնորհավորում ենք, սիրելի տիար Բլեյան
Դասարանամուտ, մարզական խաղեր,պաղպաղակի հյուրասիրություն
Սեբաստացիական համայնքի առցանց բաց հավաք
Իմ դպրոցը․Ներկայացնում են 1․1 դասարանի սովորողները
Բարձունքի հաղթահարում նախագիծ․Դեպի Մաշտոցներ
Քայլք +լող․Լողում ենք փակ լողավազանում
Paint ծրագրով նկարում ենք Հ․Թումանյանի «Ծիտը» հեքիաթը
Նկարում ենք «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը
Պատերազմի սկիզբը մի այլ օրակարգ թելադրեց, համայնքը դարձավ մասնակից թիկունքի աշխատանքներին, դասարանում ունեցանք արցախցի սովորողներ։ Պիտի փաստեմ, որ էստեղ էլ մեր ծնողները ակտիվ գործեցին, իսկ մեր նորեկ սովորողներն էլ հեշտ ներառվեցին։ Նպաստավոր ներառման հարթակ դարձավ՝ Արցախ-Հայաստան համակեցության ճամբարը։ Նոյեմբերի 2-6-ի ընթացքում աշխատեցինք հեռավար նախագծերով։ Ֆիզիկական միջավայրում հանդիպեցինք թթուդրեկի ծեսով՝ համայնքը դարձավ մասնակից, շարունակությունը ընթացավ ընտանեկան դպրոցներում։ Ռոդարիական խաղի վերածելով, տիարի մասնակցությամբ, օրհնանքներով մեր գունեղ թթուն կներկայացնենք Հոգատարության ցուցահանդես-վաճառքին։ Վերը նշված նախագծի շրջանակում ստեղծեցինք նաեւ կավե կախազարդեր, որոնք գունավորեցինք ծնողների հետ, արցախյան բաղադրատոմսով՝ պանիր, խաղաղության մեր գինին որոնք օրեր անց ներկայացրեցինք ցուցահանդես վաճառքին ։Կարեւոր եմ համարում, որ 6 տարեկան իմ սովորողները հասկանում են այս գործունեության առաքելությունը, գիտեն, որ շատ կարեւոր ստեղծումի են մասնակից, որ ինչքան կարեւոր է հոգատար լինելը։ Նոր տեխնոլոգիական հմտություններ, նոր մեթոդներ, արտադրությամբ ուսուցում եւ իհարկե արժեքներ։ Հարիսայի ծեսով ամփոփեցինք մեր գործունեության արդյունքները, 1-1 դասարանը կուտակեց 102 000դրամ։ Հիմա մեր հոգատարության հանդեսով գործունեության հարթակ ենք ընտրել Ամանորի տոնավաճառը ամենատարբեր գործունեության ձևերով։