
Մասնակիցներ՝ 1.1 դասարանի սովորողներ
Ժամանակացույց՝ Հունվարի 18-31
Նախագծի նպատակը
- Դդմի մասին նոր տեղեկությունների ձեռք բերում
- Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն
Լեզվագործունեություն
- Դդմի մասին հեքիաթների, հանելուկների, շուտասելուկների հորինում
Մաթեմատիկական
- դդումների հաշվում, համեմատում
Խոհանոցային գործունեություն
Դդմային կերակրատեսակների`աղցան, ղափամայի պատրաստում
Տեխնոլոգիական գործունեություն
- Դդմատիկնիկի պատրաստում
Տեխնոլոգիական գործունեություն․ կերպավորել դդումներ/ համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ/
Paint նկարչական ծրագրով նկարել դդմիկներ, մուտքագրել դդում բառը
Մարմնաշարժողական գործունեություն
Խաղ-«դդմագլոր»
Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդումի ճանապարհը:
Երաժշտություն
- Ղափամայի ծիսական երգեր
- Ազգային պարերի ուսուցում
Բնագիտական
- դդմի համտեսում՝ ուսումնասիրություն / դդումը կկիսենք, խոշորացույցով կուսումնասիրենք/
Ընտանեկան նախագծեր
- մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
- Ընտանեկան դպրոցներում տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով դդմի, դդմազգիների օգտակար հակտությունների մասին տեղեկություն
Արդյունքում՝
- Դդմային կերակրատեսակներ
- Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
- Գործունեության մասին պատմող ֆիլմեր