

Ժամանակահատվածը՝ հունվար ամիս
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 1.1 դասարնի սովորողներ
Նպատակը՝ զարգացնել սովորողների մոտ ձեռագործությունը, մանր մոտորիկան, մտածողությունը, գունընկալումը:
Խնդիրներ՝
. սովորեցնել տիկնիկագործություն
. զարգացնել մտածողությունը
. զարգացնել խմբային աշխատելու կարողությունը
Նախագծի ընթացքում պատրաստելու ենք տիկնիկներ տարբեր տեխնիկաներով՝ պապյե- մաշե, թելերով, փայտյա գդալներով, կտորներով: Սովորողնորը կծանոթանան հայկական ծիսական տիկնիկներին (Ուտիս տատ,Պաս պապ, Ակլատիզ, Նուրի), ժողովրդական ավանդույթներին, զարդանախշերին:
Աշխատանքի ընթացքում՝
- էսքիզների մշակում, զարդանախշերի ուսումնասիրություն,
- ծիսական, թատերական տիկնիկների պատրաստում
- կոմպոզիցիայի կառուցում(ծավալ, ձև, չափ, գույն և այլն):
- գունային լուծումներ
Արդյունքում՝
- Պատրաստված տիկնիկները կօգտագործենք տոներ-ծեսերի, թատերական ներկայացումների ժամանակ,
- կներկայացվի ցուցահանդես-տոնավաճառներում
- կստեղծվի Նախագծային ֆոնդ:
Անհրաժեշտ նյութեր՝կտորներ (տարբեր տեսակի, գույնի), թելեր, սոսինձ, փայտյա գդալներ: տեսանյութեր՝ «Ակլատիզ»՝ Մեծ պահքի ծիսական տիկնիկՀայկական ծիսական տիկնիկներԾիսական տիկնիկներՏիկնիկներ
Արդյունքները կտեղադրեմ դասարանական բլոգում: