
Մասնակիցներ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ
Ուսումնական ձմեռ—ընտանեկան նախագծեր
Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը:
- Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց իրենց գյուղի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին
- Տոնական խոհանոց
- Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
- Ամանորյա տոնական բացիկներ Paint նկարչական ծրագրով
- Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
- Սահնակով, դահուկով սահիր, ձնագնդի խաղա և տեսանյութ նկարահանիր
- Բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով:
- Աթաբեկ Խնկոյանի «Ձմեռ պապ» բանաստեղծության և ամանորյա բարեմաղթանքների ներկայացում
Սիրելի սովորող, կարող ես ընտրել տվյալ թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսն և նյութը ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով
Աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում։