Ժամանակահատվածը՝ 1.03 — 07.04․2021
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարան
Նախագծի ընթացքը — Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/ և եթե հիշում են ինչպիսի՞ եղանակ է եղել այդ օրը:
Տատիկ-պապիկներից հավաքել մայրիկների մանկության ամենասիրելի խաղերի, խաղալիքների, սովորությունների մասին տեղեկություններ:
Տեղեկանալ, թե
Ինչպիսի՞ զավեշտալի դեպքեր են եղել նրանց հետ, Ի՞նչ չեն ունեցել մայրիկները, որ կուզենային ունենալ, Ի՞նչ երազանքներ են ունեցել և արդյո՞ք կատարվել են դրանք,
Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների (սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը) մասին: Կարելի է նկարել մայրիկներին:
Համացանցից փնտրել , գտնել գեղեցիկ բանաստեղծություններ, երգեր, պատրաստել ռադիոնյութեր, տատիկ-պապիկներից հավաքագրել մեր ծնողների մանկության ամենասիրելի երգերը ,սովորել հրապարակել կայքում: Տեղեկատվություն հավաքել , թե երբ են ստեղծվել այդ երգերը , ովքե՞ր են հեղինակները ,ի՞նչ հետաքրքիր պատմություն կա այդ երգերի հետ կապված։ Ստեղծել ռադիոնյութեր։
Տեխնոլոգիայի դասաժամերին կախազարդեր պատրաստել մայրերի անվանատառերով, թրծել:
Նկարել մայրիկների դիմանկարները։
Պատրաստել և մայրիներին նվիրեկ ինքնաշեն թաղարներ։
Նախագծից ակնկալվող արդյունքներ — Մայրիկների մանկությունից տեղեկությունների, մանկության ամենասիրելի երգերի հավաքագրում , կարաոկեների , հոլովակների , երաժշտական մեդիափաթեթի ստեղծում ։ Երգերի միջոցով օտարալեզու բառապաշարի հարստացում , բացիկների ստեղծում, կավե կախազարդերի պատրաստում, ռադիոթատրոնների , երգերի, բարեմաղթանքների , մեդիահամերգի նվիրում: