Ես կարողանում եմ

Նախագծի մասնակիցներ՝  1․1 դասարանի սովորողներ, ընտանիքներ
Նախագծի տևողությունը՝ 12-22․05․2021թ
Նախագծի նպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու-ինքնադրսևորվելու հնարավորություն:

Ընթացքը
Սովորողները, ընտանիքի անդամները տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները․

  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն
  • Ես կարողանում եմ խնամել սենյակային /բակային/ բույսեր, ծառեր
  • Ես կարողանում եմ երգել /ազգային երգեր/
  • Ես կարողանում եմ խոհանոցում պատրաստել
  • Ես կարողանում եմ նվագել /որևէ գործիք/
  • Ես կարողանում եմ պարել /ազգային պարեր/
  • Ես կարողանում եմ հեծանիվ վարել /չմուշկ, անվաչմուշկ, ինքնագլոր/
  • Ես կարողանում եմ մարզվել
  • Ես կարողանում եմ ստեղծագործել, հորինել
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ
  • Իմ կարդացած գիրքը /գրքերը/
  • Ես մեդիագրագետ եմ
  • Ես կարողանում եմ․․․․․․․. /սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/

Արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում։

Կանաչ ապրիլ

Գարնանային ծառատունկ-ծաղկատունկ

Օրը` ապրիլի 24

Ժամը`10.00-12.00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարան և ծնողներ

Նպատակը՝

  • Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
  • Ծաղիկների, ծառերի, թփերի տունկ
  • Ծնողների ներգրավում նախագծին

Խնդիրներ՝

  • Միջավայրի ձևավորում
  • Երկրագործական հմտությունների ձեռքբերում

Գործունեության ձևեր՝

  • Ծանոթացում աշխատանքային գործիքներին
  • Սովորել ճիշտ օգտվել աշխատանքային գործիքներից
  • Խնամել ծառերը, ծաղիկները, թփերը, ջրել
  • Համագործակցել դպրոցի այգեպանի հետ

Անհրաժեշտ գործիքներ` բահ, պատգարակ, փոցխ, աշխատանքային ձեռնոցներ

Երկրի օրը կրթահամալիրում

Ապրիլի 22 Երկիր մոլորակի օրն է։ Սովորողների հետ խոսեցինք բնության պահպանման,մաքրման,խնամքի մասին,թե ինչ կարևորություն ունի բնությունը մեր կյանքում։ Կրթահամալիրի բակում սովորողները նկարեցին իրենց պատկերացրած մոլորակը, երկրի կանաչ տարածքը։ Ահա այսպես են նրանք պատկերացնում իրենց Երկիր մոլորակը։

Նկարաշար՝

Այցելություն Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան

Առաջին դասարանցիները այսօր գնացին Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան, դիտեցին մանկական հրաշալի ներկայացում՝ երեք կատուների և մոլորակների մասին։ Հիանալի տպավորություններով վերադարձան։

Մարզական պարապմունք

Այսօր Հյուսիսային դպրոցի 1.1դասարանի սովորողները օրը սկսեցին մարզական պարապմունքով։ Նրանք շատ են սիրում մարզվել ։

Գրադարանային շրջայց, տիկնիկային ներկայացում

Օրը՝ 16․04

Ժամը՝ 11։30-14։00

Վայրը՝ Խնկո-Ապոր անվ․ ազգային մանկական գրադարան

Ճանապարհային քարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, 1․1,1․2, 2․1, 2․2, 2․3 դասարանի սովորողներ

Նպատակ՝ ծանոթանալ գրադարանի պատմությանը, դիտել տիեզերական ներկայացում։

Խնդիրներ՝

Սովորողներ մեջ ձևավորել համագործակցային հարաբերություններ

Պատկերացումները տիեզերքի մասին ամբողջացնել

Կարևորել գրադարանների դերը

Սովորել գրադարաններից օգտվելու կանոնները։

Բովանդակություն՝ Սովորողները շրջում են գրադարանում , ծանոթանում գրադարանի պատմությանը, որին հաջորդելու է՝ տիկնիկային ներկայացում՝ «Երեք կատուները տիեզերքում»։

Արդյունքում՝ սովորողների տպավորությունները կհրապարակվեն բլոգում՝ պատումների և տեսանյութերի տեսքով։

Ապրիլի 10-ի աշխատակարգ

Ժամը՝ 10:00-13:00

Բակ-պարտեզ․ Երկրագործական աշխատանքներ․

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի դասավանդողներ

Ուղղություններն են՝

Դասասենյակի մաքրման աշխատանքներ

Բակային աշխատանքներ։

Սուրբ Զատիկ

Ներկակայացնում է Մարգարիտա Սանթուրյանը

Ներկայացնում է Էվա Կարապետյանը

Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

Ներիկայացնում է Կորյուն Շահբազյան

Ներկայացնում է Լևոնյան Սոֆիան

Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Ներկայացնում է Սոֆիա Լևոնյանը

Ներկայացնում է Վան Վարդապետյանը