Месяц: Апрель 2021
Հոգատարության ձոն
Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ <<Հոգատարության ձոն>> նախագծի ամփոփումը, որի ընթացքում ծնողական համայնքը սիրով ձեռք բերեց սովորողների պատրաստած աշխատանքները՝ կատարելով հանգանակություն, որի արդյունքը փոխանցվեց Արցախում բնակվող Համբարձումյանների ընտանիքին։Շնորհակալություն ծնողական համայնքին բարի կամքի, միշտ պատրաստակամ և ակտիվ լինելու համար։
«Ձոն» մայրիկին
«Ձոն» մայրիկին և «Հոգատարության ձոն» նախագծերի շրջանակում ընկեր Ալիսի հետ պատրաստեցինք կավե կախազարդեր մայրիկների համար, որոնք մայրիկները ձեռք բերեցին ՝ սիրով հանգանակություն կատարելով։Հանգանակության արդյունքում հավաքված գումարը փոխանցվեց Համբարձումյանների ընտանիքին։
Գագարին նախագիծ
Անվանումը` 《 Իմ սիրելի ծաղիկը 》
Օրը-Ապրիլի 12, ժամը 09․20-13․35
Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզ
Մասնակիցներ-1․1 դասարանի սովորողներ
Նպատակը՝
- Շրջապատը հետազոտելու , խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
- Բույսերի, ծաղիկների ուսումնասիրում և դիտարկում խոշորացույցներով
- Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
- Paint ծրագրի կիրառում
Խնդիրները՝
- Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
- Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության փոփոխությունները
- Ներկայացնել գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
Ընթացքը՝
Սովորողները կշրջեն դպրոցի բակում, խոշորացույցներով կուսումնասիրեն բակի կանաչապատ խոտածածկը, ծաղկած ծառերն ու ծաղիկները։ Այնուհետև դասարանում կընթերցենք Ղազարոս Աղայանի
《 Մանուշակը 》 ստեղծագործությունը, զրույց-քննարկում կունենանք 《 Իմ սիրելի ծաղիկը 》 թեմայով, սովորողները Paint ծրագրով կնկարեն իրենց սիրելի ծաղիկը, կմուտքագրեն փոքրիկ պատում ։
Արդյունքը կհրապարակվի մեր դասարանական բլոգում։
Աղայան +Ռոդարի ուսումնական նախագիծ
Ժամանակահատվածը՝ ապրիլ
Նպատակը
Ռոդարիական հնարք-մեթոդները՝ զարգացնելով ստեղծագործական մտածողությունը կնպաստեն սովորողների ինքնուրույն մտածելու, դիտարկելու, ուսումնասիրելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացմանը՝ կիրառելով ու զարգացնելով մեդիահմտությունները:
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
- ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
- ուսումնասիրելու, դիտարկելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների կիրառում ու զարգացում
- մեդիահմտությունների կիրառում ու զարգացում
Ուսումնական նյութեր
Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործություններ
Ջանի Ռոդարիի ստեղծագործություններ
Ջանի Ռոդարի Ստեղծագործական երևակայության քերականություն
Ուղղությունները՝
- Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում
- Աղայանը ռոդարիական պատումով
- Ռոդարին աղայանական պատումով
- Լիմերիքներ
- Լեզվական երկանդամներ
- Թարս հարցեր շիտակ պատասխաններով
- «Շրջված», «շփոթված» պատմություններ
- «Ինչ կլիներ, եթե…»
- Անսովոր կերպարների պատրաստում անսովոր առարկաներից
- Ռոդարին խոհանոցում. անսովոր ուտելու կերպարներ
- Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր
Աշխատանքները հրապարկվելու են բլոգում, ենթակայքում: