«Համբարձում» ծիսական-երաժշտական նախագիծ

Օրը՝ 14.05.2021թ
Ծեսն իրականացնել բացօթյա

откуда: 69 Raffi St; куда: Նոր Ջրաղաց Nor Jraghats – Google Карты

Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու է մայիսի 13-ին:

Մայիսի 14-ին Հյուսիային դպրոցի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն Աշտարակի «Ջրաղաց»:

Մեկնում՝ 10։00
Ժամանում՝ 15․00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարան

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Սիրան Պետրոսյան

Համագործակցություն՝ երաժշտության ուսուցիչ Ջուլի Ղազարյանի հետ

Անհրաժեշտ նյութեր՝ Անհատական ճամփորդական ուսապարկ՝ լի անհրաժեշտ պարագաներով:

Նպատակը՝

  • Համբարձում ազգային ծեսի իրականացում, ներկայացում, ծիսական-երաժշտական, ճամփորդական ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Խնդիրները՝

  • Ճամփորդական կարողությունների զարգացում, ներկայացում .
  • Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:

Ընթացքը՝

Ծեսին նախապատրաստվելիս՝

  • սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր`

 Վիճակի երգ,Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան՜յ, արևը, արևը և պարերգեր, պարեր: 

  • սովորել պատրաստել Վիճակի տիկնիկ  
  • սովորել պսակ հյուսելու տարբերակներ
  • որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը

Համբարձման նյութեր և տեսանյութեր՝


Համբարձման երգերի փաթեթ

Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս՝

Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝

Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս: Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝ կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….

Ճամփորդությունն իրականացվող քայլաշարը՝

  • Քայլք /Աշտարակ գյուղ, կամրջից քայլքով շարժվել դեպի մոտակա բնակելի տներ/
  • Միասնական նախաճաշ
  • Ծեսի իրականացում, որը կարող է երկու մասից բաղկացած լինել՝

ծիսական մաս /ծաղիկների հավաքում, ծաղկեպսակների հյուսում, վիճակի խաղ…./, երաժշտական-խաղային մաս.

Սովորողներն ուսապարկում պետք է ունենան

  • արևապաշտպան գլխարկ
  • ջուր
  • խոնավ և չոր անձեռոցիկ
  • ալկոգել
  • աղբի տոպրակ, ձեռնոց

Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

Պատրաստվում ենք համբարձման ծեսին

Оставьте комментарий