Հարթակում ծնողն է…Ճամփորդական հմտություններ․Ներկայացնում է Տիգրան Վարագը

Հարթակում ծնողն է ․ նախագիծ

Հյուսիսային դպրոցում կայացավ սպասված հանդիպում, մեզ էր այցելել Armenian Geographic նախագծի հիմնադիր, Հայաստանի լեռները գրքի հեղինակ, 1․1 դասարանի սովորող՝ Կորյուն Շահբազյանի հայրիկ՝ Տիգրան Շահբազյանը(Տիգրան Վարագ)։

Հետաքրքիր հանդիպում էր, ընթացքը շատ ակտիվ։ Տարատարիք սովորողները իրենց տարաբնույթ հարցերով էլ ավելի էին ոգևորում մեր հյուրին։

Ծանոթացանք արշավորդի ուսապարկի պարունակությանը, առանձին պարագաների նշանակությանը, լսեցինք արշավների ընթացքում հնարավոր խոչնդոտների և դրանք հաղթահարելու մասին։

Оставить комментарий