Հարթակում ծնողն է․Ճամփորդական հմտություններ․Ներկայացնում է Տիգրան Վարագը

 «Հարթակում ծնողն է»  նախագիծ

Հանդիպման օրը-Մայիսի 19, ժամը 15․00

Հանդիպման վայրը-Հյուսիսային դպրոց՝ Արտասահման

Հանդիպման մասնակիցներ-Դասավանդողներ, ծնողներ, սովորողներ,Քոլեջի ուսանողներ

Հանդիպման թեման-Ճամփորդական հմտություններ, զբոսաշրջություն, արշավային հանդերձանք, հետաքրքիր ճամփորդական ուղղություններ, անդրադարձ՝ Բարձունքի հաղթահարում նախագծին: Ավարտին՝ հարց ու պատասխան:

Հանդիպումը կանցկացնիՏիգրան Շահբազյանը /Տիգրան Վարագը/

Մասնագիտությունը-աշխարհագրագետ, լեռնային փրկարարար,  Armenian Geographic նախագծի հիմնադիր, Հայաստանի լեռները գրքի հեղինակ, «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» վարչության անդամ

Նպատակները-Ծանոթանալ ճամփորդական բոլոր հմտություններին, ճամփորդությունը կազմակերպելու, տեղանքը ճիշտ ընտրելու հմտություններին, ճամփորդական պայուսակը ճիշտ դասավորելու, անհրաժեշտ իրերի ցանկը կազմելու հմտություններին։Ճամփորդության մասնակիցներին նախապատրաստական աշխատանքներում ներգրավելու և ճամփորդությանը կամ արշավին պատրաստելու գործընթացի կարողություններին։

Խնդիրները -Ճամփորդությունները, արշավները դարձնել հետաքրքիր, անվտանգ, հայրենի երկիրը ավելի լավ ճանաչելու և ուսումնասիրելու, հետազոտություններ կատարելու ճիշտ աշխատանք։Տարատարիք մարդկանց արշավներին ներգրավվածությունը ավելացնելու , առողջ և հետաքրքիր, հետազոտական ճամփորդություններ ունենալու գործընթաց։

Հանդիպման տեսանյութը ստորև՝

Оставьте комментарий