Մայիսյան 16-րդ հավաք․ երրորդ շաբաթ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 16—րդ ստեղծագործական մայիսյան հավաք

Մայիսի 17-21-ի աշխատակարգ

Մայիսյան ամենամյա ստեղծագործական մանկավարժական 16-րդ հավաք
3-րդ շաբաթ․ամփոփում

Ես կարողանում եմ․Մարզատոն

Հարթակում ծնողն է․Սոցիալ մեդիա մարքեթինգ /ՍՄՄ/ ․Ներկայացնում է Անի Ասատրյանը

Հարթակում ծնողն է․Ճամփորդական հմտություններ․Ներկայացնում է Տիգրան Վարագը

Հարթակում ծնողն է.Մոտոցիկլետները որպես սպորտաձև, ապրելակերպ. Ներկայացնում են Արգիշտի Փիլոյանը, Հենրիկ Միրզայանը և ընկերները

«Հեքիաթների իմ սիրելի հերոսները. ովքե՞ր են նրանք»։

Ես կարողանում եմ․Լողում ենք

Կենտրոնում սովորողն է

Հարթակում ծնողն է․Հեքիաթի մեր հերոսները․Ներկայացնում է Հայկ Համբարձումյան

Հայացք բարձունքից․ բարձունքի հաղթահարում

«ԲԱՐՁՈՒՆՔԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ԲԱՐՁՈՒՆՔԸ՝ — ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել ուսումնա-հետազոտական ճամփորդություն.

Վայրը՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր Թուխ Մանուկ /Ապարանի ջրամբարից հրվ, Քասաղ գետի աջակողմյան բարձունք/

Մասնակիցներ` Հյուսիսային  դպրոցի 1․1 և 2․3 դասարանի սովորողներ, ծնողներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի ՆերսիսյՆ, Լիանա Ռոզիկյա, Նարինե Պողոսյան, Սիրան Պետրոսյան

Օր՝ հունիսի 6, մեկնում՝

Ճամփորդության երթուղին
Երևան- Տառերի պուրակ-Ապարանի հուշահամալիր — Լուսագյուղ — Թուխ Մանուկ

https://goo.gl/maps/vcx2YgWN97x1GACn8

Նպատակը և խնդիրները

  • Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը
  • Ճանաչողական հմտությունների ձևավորում սովորողների մոտ
  • Զարգացնել  բարձունք հաղթահարելու կարողությունների ձևավորում
  •  «Համբարձման ծես» նախագծի ամփոփում
  • Խմբով աշխատելու և ճամփորդելու կարողությունների ձևավորում և զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Ծնողների և մեծերի օգնությամբ տեղեկությունների հավաքում բնակավայրի, բարձունքի մասին:
• Ճամփորդական կանոնների են մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանքի  իրականացում:
Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Նախապատրաստական փուլում սովորողների հետ համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքել տեղեկություններ բարձունքի մասին:  Սովորողները պատրաստում են տեսանյութեր և ներկայացնում, թե ինչպես են պատրաստվում ճամփորդությանը (ճամփորդական կանոններ, հանդերձանք, ուսապարկի պարունակություն, բժշկական  արկղիկ): Ծնողների, ուսուցչի  օգնությամբ սովորողները նախապես  ծանոթանում են   եղանակի տեսությանը:

Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնը: Կատարել հանրօգուտ աշխատանք նշված վայրում: Ամփոփել «Համբարձման ծես»  նախագիծը:
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որոնք կամփոփենք դասարանական բլոգում:

Հայացք բարձունքից․ բարձունքի հաղթահարում

Լուսագյուղ-ից Րաֆֆու փողոց — Google Քարտեզներ

Լուսագյուղ-ից Րաֆֆու փողոց — Google Քարտեզներ

Բարձունքը`
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք ծովի մակարդակից 1970 մետր բարձրության  վրա
Օրը՝ հունիսի 6

Մեկնում ` 8:30 / Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ/

Ժամանում՝ 16։00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․3 և 1․1 դասարանի սովորողներ

Ճամփորդության երթուղին
Երևան- Տառերի պուրակ-Ապարանի հուշահամալիր — Լուսագյուղ — Թուխ Մանուկ

Նպատակը և խնդիրները

  • Բարձունքի հաղթահարում
  • Զարգացնել  բարձունք հաղթահարելու կարողությունները
  • Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
  • Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ /նախապես կամ հետո/ տվյալ բնակավայրի /գետեր, լճեր, սարեր, անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին/ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ/
  • Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ
  • Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ
  • Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները
Читать далее «Հայացք բարձունքից․ բարձունքի հաղթահարում»

Ես կարողանում եմ․Լողում ենք

Հարթակում ծնողն է․Ճամփորդական հմտություններ․Ներկայացնում է Տիգրան Շահբազյանը/ Տիգրան Վարագը/

Հարթակում ծնողն է․Մոտոցիկլները մեր կյանքում․Ներկայացնում են Արգիշտի Փիլոյանը և ընկերները

«Հեքիաթների իմ սիրելի հերոսները. ովքե՞ր են նրանք»։

«Հարթակում ծնողն է» նախագիծ

Հանդիպման օրը-մայիսի 21,ժամը 12.00

Հանդիպման վայրը-Հյուսիսային դպրոց` Արտասահման

Հանդիպման մասնակիցներ-1.1 դասարանի սովորողներ

Հանդիպման թեման-«Հեքիաթների իմ սիրելի հերոսները. ովքե՞ր են նրանք»։

Հանդիպումը կանցկացնի- Հայկ Համբարձումյանը (Մասնագիտությունը` բանասեր, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող

Հանդիպման նպատակը -ժողովրդական ու գրական հեքիաթների բովանդակության ու կերպարների ներկայացում-քննարկում:Անդրադարձ հայ ժողովրդական հեքիաթների հիմնական կերպարներին, նրանց ծագմանը, խորհուրդներին, հեքիաթների դաստիարակչական նշանակությանը, օրինակելի հերոսներին ու նրանց հակառակորդներին։

Հանդիպման ընթացքում-Սովորողները կպատմեն, կներկայացնեն իրենց սիրելի կերպարներին՝ նշելով թե ինչ են սովորել նրանցից, կամ ինչու են սիրում։ Հանդիպման ավարտին սովորողները կնկարեն իրենց սիրելի հերոսներին և փոքրիկ մրցույթ կանցկացնենք:

Հանդիպման տեսանյութը ստորև՝

Հարթակում ծնողն է.Մոտոցիկլետները որպես սպորտաձև, ապրելակերպ. Ներկայացնում են Արգիշտի Փիլոյանը, Հենրիկ Միրզայանը և ընկերները

«Հարթակում ծնողն է» նախագիծ

Հանդիպման օրը-Մայիսի 19, ժամը 11․30

Հանդիպման վայրը-Հյուսիսային դպրոց՝ Արտասահման

Հանդիպման մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի սովորողներ

Հանդիպման թեման— Մոտոցիկլետը որպես սպորտաձև, ապրելակերպ և փոխադրամիջոց

Հանդիպումը կանցկացնեն— Արգիշտի Փիլոյանը, Հենրիկ Միրզայանը և ընկերները

Մասնագիտությունը— / մասնագիտությունը՝կինոօպերատոր/

Նպատակը-Ծանոթանալ փոխադրամիջոցի տվյալ տեսակին, դարձնել սպորտի բաղկացուցիչ մաս, թոթափել ծանրաբեռնված երթևեկությունը:Մեծացնել հետաքրքրությունը դեպի այս փոխադրամիջոցը:

Հանդիպման ընթացքում մոտոցիկլիստները իրենց մոտոցիկլետներով մուտք կգործեն Արտասահման և կներկայանան հանդիպման մասնակիցներին։

Հարթակում ծնողն է․Ճամփորդական հմտություններ․Ներկայացնում է Տիգրան Վարագը

 «Հարթակում ծնողն է»  նախագիծ

Հանդիպման օրը-Մայիսի 19, ժամը 15․00

Հանդիպման վայրը-Հյուսիսային դպրոց՝ Արտասահման

Հանդիպման մասնակիցներ-Դասավանդողներ, ծնողներ, սովորողներ,Քոլեջի ուսանողներ

Հանդիպման թեման-Ճամփորդական հմտություններ, զբոսաշրջություն, արշավային հանդերձանք, հետաքրքիր ճամփորդական ուղղություններ, անդրադարձ՝ Բարձունքի հաղթահարում նախագծին: Ավարտին՝ հարց ու պատասխան:

Հանդիպումը կանցկացնիՏիգրան Շահբազյանը /Տիգրան Վարագը/

Մասնագիտությունը-աշխարհագրագետ, լեռնային փրկարարար,  Armenian Geographic նախագծի հիմնադիր, Հայաստանի լեռները գրքի հեղինակ, «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» վարչության անդամ

Նպատակները-Ծանոթանալ ճամփորդական բոլոր հմտություններին, ճամփորդությունը կազմակերպելու, տեղանքը ճիշտ ընտրելու հմտություններին, ճամփորդական պայուսակը ճիշտ դասավորելու, անհրաժեշտ իրերի ցանկը կազմելու հմտություններին։Ճամփորդության մասնակիցներին նախապատրաստական աշխատանքներում ներգրավելու և ճամփորդությանը կամ արշավին պատրաստելու գործընթացի կարողություններին։

Խնդիրները -Ճամփորդությունները, արշավները դարձնել հետաքրքիր, անվտանգ, հայրենի երկիրը ավելի լավ ճանաչելու և ուսումնասիրելու, հետազոտություններ կատարելու ճիշտ աշխատանք։Տարատարիք մարդկանց արշավներին ներգրավվածությունը ավելացնելու , առողջ և հետաքրքիր, հետազոտական ճամփորդություններ ունենալու գործընթաց։

Հանդիպման տեսանյութը ստորև՝