Ծնողական սեմինար

Մասնակիցներ՝ Հյուսիսային  դպրոցի 1․1 դասարանի սովորողների ծնողներ

Ամսաթիվը՝ հունիսի 11

Ժամը՝ 15։00

Վայրը՝ Հյուսիսային  դպրոց

Տևողությունը՝ 1 ժամ

Ծրագրում՝

2020-2021 ուսումնական տարվա ամփոփում

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2021-2022 ուսումնական տարվա ներկայացում

Ուսումնական նախագծեր

Ուսումնական նյութերի ցանկ

Սովորողի համակարգչին ներկայացվող պահանջներ

Ուսումնառության պայմանագիր

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Հաշվետու համերգ-ցուցահանդես

Մասնակիցներ՝ 5-6տարեկաններ, 1-ին դասարաններ, ընտանեկան դպրոցներ, հյուրեր:

Օրը՝ հունիսի 11

Ժամը՝ 14:00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ Արտասահման

Դասվարներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Լուսինե Բարխուդարյան

Երաժշտության դասավանդող՝ Ջուլի Ղազարյան

Ծրագիր

Կոմիտասյան երգեր

1.Այբ-բեն-գիմ

2. Արևների շարք՝ Արև, արև, եկ, եկ, Այ արևը, արևը

3. Փայտե ձիուկ

4.Հոյ, Նազան

5.Հեյ, իմ Նազան

6. Գնացեք, տեսեք

7. Վիճակի 

Բանաստեղծություններ՝

«Ամպն սարը» Հովհ. Թումանյան
«Քամին» Հովհ. Թումանյան

«Մեղու» Աթ. Խնկոյան

«Ծիածան» Աթ. Խնկոյան

«Կանանչ ախպեր» Հովհ. Թումանյան

«Աքաղաղն ու կտուրը» Աթ. Խնկոյան

«Շունը» Հովհ. Թումանյան

Ցուցահանդես

Հազարան հավք

Սովորողների հետ մասնակցեցինք Հազարան հավք ուսումնական նախագծին․ երկու շաբաթվա ընթացքում ծանոթացանք հեքիաթին, զրույց-քննարկումներ ունեցանք, այնուհետև հեքիաթից նկարեցինք մեր սիրելի հատվածը, որը դարձավ մեզ համար էսքիզ։Հաջորդ փուլում ընկեր Աիսի հետ կավով աշխատեցինք և կավե կախազարդեր պատրաստեցինք։Կախազարդերի վրա սովորողները նկարեցին իրենց սիրելի կերպարին։

Լողափնյա խաղեր

Այսօր որոշեցինք սովորողների հետ մինչր լողավազանում լողալը խաղալ ջրային լողափնյա խաղեր։Ընթացքը շատ հավես և հետաքրքիր էր։

Հայացք Թուխ Մանուկի բարձունքից

Հունիսի 6-ին Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ծնողների հետ միասին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ճամփա ընկան դեպի Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր՝ Թուխ Մանուկ տանող բարձունք։

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում հավաքվեցինք, նստեցինք երթուղիները և ճանապարհ ընկանք։ Մինչ հասնելը եղանք Տառերի պուրակում։ Սովորողները շատ ոգևորված էին,գտան իրենց անվան տառերը և սկսեցին լուսանկարվել։ Այնուհետև միասին երգեցինք և իրականացրեցինք Հաաբացիլ Կոմիտասի նախագիծը և աղբահավաքման աշխատանք կատարեցինք տարածքում։Կրկին ճանապարհ ընկանք, որպեսզի հաղթահարենք այդքան սպասված մեր բարձունքը։Մեր առջև բացվեց գեղեցիկ տեսարան, այդ բարձունքը մենք պետք է հաղթահարեինք և մեզ հաջողվեց։ Շատ հավեսով, միասնական , իրար հետ հաճելի զրուցելով հասանք բարձունքին։Եկեղեցու ներսում աղոթեցինք,երգեցինք մանուկների «Հայր մերը», իսկ  բակում կոմիտասյան երգեր երգեցինք ու արտասանեցինք։Սովորողները բարձունքին նախաճաշեցին և նկարչական պլեներ իրականացրին։Այնքան հաճելի էր, որ չէինք ցանկանում իջնել բարձունքից։ Ամեն բան շատ հիանալի էր։Նույն հավեսով և ոգևորությամբ իջանք բարձունքից։ Տուն դարձի ճանապարհին եղանք նաև Սաղմոսավանքում, Շատ հագեցած և ուրախ օր ունեցանք։ Ավելին՝ տեսանյութերում։

Ամառային ուսումնական ճամբար. 07․06-11․06

Ճամբարի տևողությունը՝ 31.05-11․06

Նախագծի մասնակիցներ՝ «Լուսատտիկներ» ջոկատ

Ճամբարի ղեկավար՝ Սրբուհի Ներսիսյան

Նպատակը՝ ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, ինքնուրույնության, հմտությունների արձանագրում, ֆիզիկական, բնագիտական, խոհարարական հմտությունների զարգացում:

Ճամբարի ուղղություններ

  • Ամառային լողափ
  • «Կարդում ենք» նախագիծ
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Հեծանվավարություն
  • Մարզական խաղեր
  • «Ազգային ավանդական խաղեր»
  • Մարզական լողափնյա խաղեր, մրցաշարեր
  • Ես կարողանում եմ․․․
  • Նկարչական պլեներ բանգլադեշյան պուրակներում
  • Հակաբացիլ Կոմիտաս
  • Ուսումնական ագարակ․ Ձիավարություն
  • Հազարան հավք․ուսումնական նախագիծ

Հունիսի 7, երկուշաբթի

Ճամբարային ընդհանուր պարապմունք

Ուրախ բանավոր մաթեմատիկա, սեղանի խաղեր

Օտար լեզու՝ ռուսերեն

«Հազարան հավք»   նախագիծ․երկրորդ փուլ

Հեքիաթի ընթերցում, քննարկում
Ամառային լողափ,ջրային խաղեր

«Հազարան հավք» էսքիզներ

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն 2021․ Հազարան հավք

«Հազարան հավք»   նախագծի շրջանակներում այսօր 1․1 ջոկատի ճամբարականները Արեգի հետ ճամփորդեցին գունավոր քաղաքներով, գտան Հազարան Հավքին, այնուհետև թղթով և մատիտներով ստեղծեցին էսքիզներ, որպեսզի հաջորդ հանդիպման ընթացքում պատկերները փոխանցեն կավի վրա։

Կոմիտասյան հակաբացիլը ՝ Վահան Զատիկյանի այգում