«Թումանյանական օրեր»  նախագիծ․ «Չարի վերջը»  

 «Թումանյանական օրեր»  նախագծի շրջանակում Արենը ներկայացնում է Հ․Թումանյանի «Չարի վերջը» ստեղծագործությունը։Կեցցե՜ս։

 «Թումանյանական օրեր»  նախագիծ․  «Ուլիկը»  

 «Թումանյանական օրեր»  նախագծի շրջանակում Լևոնը ներկայացնում է Հ․Թումանյանի «Ուլիկը» բանաստեղծությունը։Կեցցե՜ս։

 «Թումանյանական օրեր»  նախագիծ․  «Պոչատ Աղվեսը»  

 «Թումանյանական օրեր»  նախագծի շրջանակում Սյունեն ներկայացնում է Հ․Թումանյանի «Պոչատ Աղվեսը»  հեքիաթը։Սյունեն հեքիաթը ներկայացնում է շատ հետաքրքիր տարբերակով՝ թղթային թատրոնով։

Կեցցե՜ս։

 «Թումանյանական օրեր»  նախագիծ․Բարեկենդան + Քաջ Նազար խառնաշփոթ

 «Թումանյանական օրեր»  նախագծի շրջանակում Էմիլին ներկայացնում է Հ․Թումանյանի <<Բարեկենդան>> և <<Քաջ Նազար>> հեքիաթների խառնաշփոթը։Կեցցե՜ս։

Հ. Թումանյանի 《Աղվեսը》

Առցանց հանդիպման ընթացքում սովորողների հետ ծանոթացանք Հ. Թումանյանի 《Աղվեսը》ստեղծագործությանը։Սովորողները Paint նկարչական ծրագրով նկարել են ստեղծագործության հերոսներին։

Հովհաննես Թումանյան․Աղվեսը

ԱՂՎԵՍԸ

Աղվեսն եկավ բարձըր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պըտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կըտըրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թըմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծըռել վըզին,

Աչք է ձըգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատըս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գըլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներըդ կարճ ու խիստ վազան,
Շըներն ամեն քեզ չըհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։

Նամակներ հեքիաթի հերոսներին

Նամակ աղվեսին

Բարև, խորամանկ աղվես:

Ես ուզում եմ, որ դու երբեք չմոռանաս, որ գողություն անել չի կարելի:

Դու կարող ես խորամանկ ու ճարպիկ լինելդ օգտագործել միայն բարի գործերում: Օրինակ՝ կարող ես քո արագությամբ օգնել մարդկանց կամ անտառի կենդանիներին: Ես հավատում եմ, որ դու կփոխվես և կլինես բարի կենդանի:

Սիրով՝ Սյունեից

Սյունե Բադալյան

Նամակ աղվեսին

Բարև չարաճճի աղվես: Քեզ նամակ է գրում Վլադիմիր Դավեյանը: Ես գիտեմ, որ դու գողացել ես տատիկի խորոզը: Դու գիտես, որ տատիկ շատ է տխրել և կարող է հիվանդանալ : Տատիկը շատ բարի է և հոգատար, ունի թոռնիկներ, որոնց համար համեղ կերակուրներ է պատրաստում: Ես քեզ խորհուրդ եմ տալիս խորոզին վերադարձնես տատիկին և այլևս գողություն չանես : Տատիկը կների և քեզ էլ կկերակրի: Թե չէ տատիկը կկանչի որսորդներին և նրանք քեզ կորսան:

Քո ընկեր Վլադիմիր:

Վլադիմիր Դավեյան

Նամակ աղվեսին

Աղվես քո պատճառով տատիկը վախեցավ: Այլևս նման բան չանես:

Սուրեն Գևորգյան

Բարև տատիկ, ես Արեգն եմ: Գրում եմ քեզ, որ զգուշացնեմ, սոված աղվեսը մոտենում է քո տանը, որ ուտի քո թմփըլիկ ճուտին: փետդ ձեռդ ամուր պահի, հավանոցի դուռը՝ փակ:

Արեգ Մնացականյան

ՆԱՄԱԿ ԱՂՎԵՍԻՆ

Սիրելի աղվես, ես Արենն եմ և կարդացել եմ քո մասին հեքյիաթը։

Ես քեզ խորհուրդ կտամ, որ դու համտեսես մրգեր և բաջարեղեն։

Դրանք այնքան համեղ են, որ էլ չես ուզի հավինին ուտել։

Արեն Տեր-Ստեփանյան

Նամակ աղվեսին

Ճարպիկ աղվես, խնդրում եմ, հաջորդ անգամ չուտես խորոզին:

Շնորհակալություն

Հարգանքով՝ Մարգարիտա Սանթուրյան

Մարգարիտա Սանթուրյան

Նամակ աղվեսին

Բարև աղվես։

Ինչպե՞ս ես։

Ես կարծում եմ,որ դու չես կերել խորոզին։ Պետք չէ գողանա, եթե քաղցած ես գնա տատիկից խնդրի, և նա քեզ ուտելու բան կտա։ Տատիկներնը բարի են։

Խնդրում եմ աղվես ջան, խորոզին հետ տար տատիկին տուր և ներողություն խնդրի։ Բարի եղիր և ես քո ընկերը կլինեմ։

Էվայից աղվեսին։

Էվա Կարապետյան

ԱՂՎԵՍ

Բարև աղվես քույրիկ: Ես ցանկանում եմ, որ դու մի քիչ բարի դառնաս:

Այդքան խորամանկ պետք չէ լինել: Դու շատ գեղեցիկ ես: Աղվես ես մաղթում եմ քեզ հաջողություն:

Քո ընկեր Կորյուն:

Կորյուն Շահբազյան

Նամակ աղվեսին

Սիրելի գազան աղվես,

Ապրես, որ գողացար խորոզին։ Ես քեզնից գոհ եմ։

Ես քեզ շատ եմ սիրում, դու խորամանկ ես, բայց ինձնից չէիր կարող գողանալ։

Տրդատ Աբրահամյան

Նամակ խորոզին

Բարև խորոզ ջան։ Դու շատ բարի սիրտ ունես, ես քեզ շատ հավանեցի, դու շատ լավն ես, բայց փորձիր աղվեսներին չհավատալ, նրանք շատ խորամանկ են։

Մարիայից խորոզին

Պողոսյան Մարիա

Բարև աղվես ջան, քեզ գրում է Էմիլին: Ես հասկացա, որ դու շատ սոված էիր: Բայց դու շատ վատ բան արեցիր, որ գողացար տատիկի աքլորը: Ես առաջարկում եմ, ուղղես քո սխալը և վերադարձնես գողացած աքլորը: Խոստանում եմ քեզ կկերակրեմ և կդառնամ քո հավատարիմ ընկերը:

Սիրով՝ Էմիլի:

Էմիլի Պարսամյան

Նամակ աղվեսին
Բարև աղվես,դու շատ խորամանկ ես,ես քեզ ասում եմ
խորհուրդ,որ գյուղացիների հավերը ու խորոզները չգողանաս
ուտես,գնա ու անտառում սնվի:Դու գնա կաղին կեր,մորի
կեր,ընկույզ կեր:Աղվես դու,որ գալիս ես գյուղին մոտիկ,
գյուղացիները վախենում են քեզնից։ Լավ կլինի դու գյուղին մոտ
չգաս, գնա ու ապրի անտառում: Ես քեզ շատ կսիրեմ,եթե իմ
ասածները անես:

Սամսոն Կոստանդյան

Բարև սիրելի Խորոզ։ Ինչպե՞ս ես։ ՈՒզում եմ քեզ զգուշացնել, որ զգույշ լինես աղվեսից, քանի որ նա շատ քաղցած է և ուզում է քեզ ուտել։ Եղի՛ր ուշադիր և զգուշավոր։

Քո ընկեր՝ Լևոն

Լևոն Ղարիբյան

Սիրելի խորոզ, ինչու՞ ես դու այդքան անուշադիր և աղվեսից ինչու՞ չփախչեցիր, ա՛յ փոքրիկ խորոզ։

Սոֆա Բադալյան

Բարև չարաճճի աղվես։ Ես Էրիկան եմ, ես ապրում էմ բանգլադեշում և ես քեզ հյուր եմ կանչում հասցե Անդռանիկի 116 շենք 10 երրորդ հարկ։ Բայց ոչ մի բան չքանդես, համաձա՞յն ես և իմ նապաստակներին չունես։ Պակա։

Մարգարյան Էրիկա