Բարեկենդանի հարսանեկան ծիսախաղ

Նախագիծը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց նախագծով՝

Բարեկենդանի ծես 2-3-րդ դասարաններում

Փետրվարի 25,  ժամը 12.30

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, այլք

Վայրը՝   Հյուսիսային դպրոց՝ Հարավային պուրակ

Ծրագրում՝

Միասնական․․․

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է,

Խելքս գլխես կորեր է:

  • Իշու դնչիկ

Տղայի գյուղ(3-րդ դասարաններ)

Տղա ունիմ բեղերով
Հարս կբերե քողերով,
Կանաչ վառած մոմերով,
Կարմիր-կարմիր սոլերով:

  • Պսակ-պսակ

Հարսի գյուղ(2-րդ դասարաններ)

Աղջիկ ունիմ օղերով,
Հարս պիտ անիմ քողերով,
Աղջիկ ունիմ հարսնացու,
Կտրիճ կուզիմ փեսացու:

  • Ադեն Մածուն մերել է

Ուտիս տատի խոսք…..

-Կերեք, խմեք, ուրախացեք, լավ քեֆ արեք:

-Բարեկենդան օրեր է խելքս գլխես կորել է:

  • Հա ձձում, հա կարագ
  • Հարի խնոցի

Հարսի գյուղ(2-րդ դասարաններ)

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր – պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,

Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

  • Հինգ էծ ունեմ
  • Այլի հո

Փեսայի գյուղ (3-րդ դասարաններ)

Ալ խնձորի իմ տղեն,

Շեկ շլորի իմ տղեն,

Կանաչ թզնի իմ տղեն,

Կարմիր նռնի իմ տղեն:

  • Ծառս ի ծաղկեցավ

Հարսի փեսայի կատակ- զրույց

– Պսակ, պսակ, տիկնի պսակ,

Արջի քոլոլ, դեղին դմակ,

Կուժն ու կուլեն գլխիդ կոտրեմ,

Տեր ե՞ս, թե՝ չէ:

Պսակադրություն—-

-Տեր ես

-Չէ

-Հնազանդ ես

-Չէ 

-Էս ինչ լավ հարսանիք է:

Բարեկենդան օրեր է,

Խելքս գլխես կորեր է:

  •  Այ ֆոռկա

Ակլատիզ

 _Ուտել խմելը պրծա~վ, 

յուղն ու պանիրը պրծավ, 

ոչ մի չորթան ու թթու թան: 

Պասի օրերը եկան:

Ուտիստատ

_Ա’յ Ակլատիզ, պասը կանցնի, Զատիկ կգա, 

Ուտիս տատին սպասող միշտ կա:

  • Գնացեք, տեսեք
  • Տատը գնաց` շերեփը ձեռին,

Պապը եկավ` չոմբախն ուսին:

Եկանք ի Բարեկենդան, կերթանք ի Զատիկ,

Ձեզ` Բարեկենդան, մեզ` բարի Զատիկ:

Պարեր, պարերգեր

  • Հոպա, զարկե ու քելե
  • Կոմիտաս՝ «Շորոր»

Ազգային խաղեր

  • Պարանքաշոցի
  • Աքլորակռիվ
  • Գոմշակռիվ
  • Աղջիկ փախցնոցի
  • Ժնջիլ, ժնջիլ
  • և այլն

Ծիսական խոհանոց

Ամբողջ ծեսի ընթանում է Բարեկենդանի ծիսական տիկների ուղեկցությամբ՝  Ուղտ, Ուտիս տատի,  Ակլատիզ, Հարս, Փեսա,    շրջում  են խմբասենյակում և զվարճացնում  սաներին:

Ծիսական ատրիբուտներ՝ Տաթև Աթոյան և ընկերներ

Պատասխանատուներ՝  Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան, Լիանա Ռոզիկյան, Սրբուհի Ներսիսյան, Մանե Հարությունյան, Մարի Միքայելյան

Ծիսավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Оставьте комментарий