Ուսուցչի ծանր ու բարդ աշխատանքը միշտ էլ կարիք ունի խրախուսման, գնահատման։ Ոգևորող փաստ է, որ ատեստավորմամբ կարող է ուսուցչի աշխատավարձի բարձրացում լինի, բայց զրույցներից զատ, երբ ծանոթանում ես կազմակերպման բովանդակությանը, ձևաչափին, հասկանում ես, որ ուրախությունը թվացյալ էր։ Հարց է առաջանում, ովքեր են այս մշակման հեղինակները, միթե՞ այդ թեստային համակարգով է գնահատվելու ուսուցչի` էլ չասած հեղինակային մանկավարժության ուսուցչի, մանկավարժ լինելու իրավունքը։ Ցանկացած անգիր անելու վարժ հմտություններին տիրապետող անհատ կարող է յուրացնել այդ թեստերը և հանձնել դրանք։
Լիահույս եմ, որ հանրային քննարկման արդյունքում, դուրս կգա այս ձևաչափը կամ գոնե հեղինակային մանկավարժի ատեստավորումը կլինի մեր մանկավարժությանը, մեր գործունեությանը, մեր կոմպետենցիաներին համարժեք։ Մեր գործունեությունը բացառապես հանրային է, մեր բլոգները բաց են, հասանելի յուրաքանչյուրին, այդ պատճառով նախընտրելի է, որ մեզ համար մշակվի սեմինարների, վարպետության դասերի մի համալիր, որտեղ մենք կբացահայտենք նոր հմտություններ:Նշված թեստային բովանդակությունը դասասենայկում նախագծային ուսուցման նյութ երբեք չի կարող դառնալ։