Մասնակիցներ — «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողներ, ընտանեկան դպրոցներ
Տևողությունը՝ սեպտեմբեր
Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան դպրոցներ
«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ նորեկ սովորողների համար՝ դպրոցամուտի հետ:
Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:
Խնդիրները`
- Մեդիահմտությունների, մեդիագործիքների ու համակարգչային ծրագրերի կիրառում
- Բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
- Անհրաժեշտ ինֆորմացիա հավաքելու հմտությունների ձևավորում ու զարգացում
- Հարցեր տալու (մշակելու) ու հարցազրույց վարելու հմտությունների ձևավորում ու զարգացում
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- Հաղորդակցական հմտությունների զարգացում
- Համագործակցային հմտությունների զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (սովորողի բլոգ, դասարանական բլոգ, ենթակայք, կայք):