Վերապատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան
Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք․
Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։
Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։
3, 17.1, 19,24, 25, 26, 29, 30, 31, 38
Հարցարան՝ ինքնաստուգման համար․
- Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։
Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցիչ չէ, քանի որ դպրոցում կարող են աշխատել տարբեր գործառույթներ իրականացնող մանկավարժական աշխատողներ, իսկ ուսուցիչը ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող է։
- Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։
Այո, դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատող է։
- Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը համարվում են վարչական աշխատողներ ։
- Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4- րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։
Վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն, բայց մանկավարժի պաշտոն չունի, այլ համարվում է միայն վարչական աշխատող։