Փայտիկներով խնդիրներ

.Նկարում տրված  է  6  հավասար  քառակուսի:  Տեղափոխելով   2  փայտիկ,  ստանալ  5  հավասար  քառակուսի:

515do

2.Տեղափոխել  երկու  փայտիկ  այնպես, որ  ստացվի  միայն  երեք եռանկյուն:

506do

3. Տեղափոխել  2  փայտիկ  այնպես, որ  ստացվի  միայն   երեք  եռանկյուն:

497do

4.    Տեղափոխել  2  փայտիկ  այնպես, որ  ստացվի  միայն   երեք  եռանկյուն:

485do

5.Տեղափոխել  երեք  փայտիկ  այնպես, որ  ստացվի  միայն   4  քառակուսի:

482do

Խաղ խնդիրներ

1.Տեղափոխել  5  փայտիկ  այնպես, որ  ստացվի  երեք  քառակուսի:

2.  9  փայտիկներով  ստանալ  վեց  քառակուսի:

3.  Տեղափոխել  4  փայտիկ  այնպես, որ  ստացվի  15  քառակուսի:

4.Տեղափոխել  երկու  փայտիկ  այնպես, որ   տունը  շրջվի:

5.Տեղափոխել  երկու  փայտիկ    այնպես, որ   բալը   հայտնվի  բաժակից  դուրս:

6.Տեղափոխելով  4  փայտիկ  ստանալ  երեք  հավասար  քառակուսի:

Տրամաբանական խնդիրներ

1.Բակում խաղում են  19  աղջիկներ և 12 տղաներ: Ամենաքիչը   քանի՞ երեխա պիտի նրանց միանա, որ նրանց հնարավոր լինի բաժանել 6 հավասար խմբերի:

2.Թիվը այնպիսին է, որ եթե նրան գումարենք 2, դա նույնն է , ինչ այն բազմապատկենք 3-ով: Այդ դեպքում  եթե բազմապատկենք այն 6-ով, դա նույնն է, ինչ գումարենք նրան ի՞նչ թիվ:

3.Իրինան  գնեց  3  տեսակի  կոնֆետներ`  մեծ,  միջին  և  փոքր: Յուրաքանչյուր  մեծ  կոնֆետը  արժե 40 դրամ   , միջինը` 20,  իսկ  փոքրը` 10:   10  կոնֆետի  համար  Իրինան  վճարեց  160  դրամ: Քանի՞  մեծ  կոնֆետ  գնեց  Իրինան :

4.Գտնել ամենափոքր բնական թիվը , որը 7-ի բաժանելիս մնացորդում ստացվում   է  6,  իսկ 9-ի բաժանելիս մնացորդում ստացվում է  8:

5.Հայրը  հիմա 33 տարեկան է, իսկ իր երեք տղաները ՝ 5, 6 և  10 տարեկան: Քանի՞ տարի հետո  երեք որդիների տարիքների գումարը հավասար կլինի հոր  տարիքին:

6.Քանի՞ էջ ունի գիրքը, եթե նրա էջերը համարակալելու համար օգտագործվել է 171  թվանշան: