Տրամաբանական խնդիրներ

1.Բակում խաղում են  19  աղջիկներ և 12 տղաներ: Ամենաքիչը   քանի՞ երեխա պիտի նրանց միանա, որ նրանց հնարավոր լինի բաժանել 6 հավասար խմբերի:

2.Թիվը այնպիսին է, որ եթե նրան գումարենք 2, դա նույնն է , ինչ այն բազմապատկենք 3-ով: Այդ դեպքում  եթե բազմապատկենք այն 6-ով, դա նույնն է, ինչ գումարենք նրան ի՞նչ թիվ:

3.Իրինան  գնեց  3  տեսակի  կոնֆետներ`  մեծ,  միջին  և  փոքր: Յուրաքանչյուր  մեծ  կոնֆետը  արժե 40 դրամ   , միջինը` 20,  իսկ  փոքրը` 10:   10  կոնֆետի  համար  Իրինան  վճարեց  160  դրամ: Քանի՞  մեծ  կոնֆետ  գնեց  Իրինան :

4.Գտնել ամենափոքր բնական թիվը , որը 7-ի բաժանելիս մնացորդում ստացվում   է  6,  իսկ 9-ի բաժանելիս մնացորդում ստացվում է  8:

5.Հայրը  հիմա 33 տարեկան է, իսկ իր երեք տղաները ՝ 5, 6 և  10 տարեկան: Քանի՞ տարի հետո  երեք որդիների տարիքների գումարը հավասար կլինի հոր  տարիքին:

6.Քանի՞ էջ ունի գիրքը, եթե նրա էջերը համարակալելու համար օգտագործվել է 171  թվանշան:

Оставьте комментарий