«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է առաջին դասարանի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ընդունելություն 2023-2024 ուստարում։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրված, նախագծային ուսուցում։
Սովորողը մասնակցում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների, ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների, ձեռք բերում տարատեսակ հմտություններ ու կարողություններ, որոնք ապահովում են նրա համակողմանի զարգացումը։
Կրտսեր դպրոցում սովորողները նաև մասնակցում են տարբեր ծեսերի, համերգների, ցուցահանդեսների, փառատոնների, ստուգատեսների՝ ազգագրական, երաժշտական, ընթերցողական, խոհանոցային, մարզական, տեխնոլոգիական, տրամաբանական և այլն։
Ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ են ուսումնական ճամփորդությունները, որոնք սովորողի համար ուսումնական աշխատանք են։
Սովորողը, սկսած առաջին դասարանից, աստիճանաբար ձեռք է բերում մեդիահմտություններ, կիրառում նոթբուք-նեթբուք, պլանշետ, որոնց միջոցով ապահովում է մեդիակարողությունների զարգացում, մեդիահմտությունների կիրառում, ամրապնդում։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է առաջին դասարանի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ընդունելություն 2023-2024 ուստարում։
Ողջո´ւյն, ծանոթ ու անծանոթ 6 տարեկան ընկեր: Ես Սրբուհի Ներսիսյանն եմ, երկու սեբաստացիների մայրիկ։ 2015-թ-ից սեբաստացիների մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ եմ:Սովորել եմ Ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ֆինանսներ և վարկ բաժնում, երկրորդ կրթությունս մանկավարժական է՝ սովորել եմ Մեսրոպ Մաշտոցի անվան մանկավարժական համալսարանում։Տարիների ընթացքում հարստացրել և զարգացրել եմ գիտելիքներիս, կարողություններիս ու հմտություններիս պաշարը, ինչը սիրով ցանկանում եմ փոխանցել և փոխանցում եմ իմ փոքրիկ ընկերներին:
2022-2023 ուսումնական տարում աշխատանքս սկսելու եմ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ։ Եթե ցանկանում ես իմ փոքրիկ ընկերներից մեկը դառնալ ու գտնել քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, քեզ շրջապատող աշխարհն ավելի գրավիչ և գունեղ դարձնել, և իհարկե, քեզ նման հետաքրքրասեր ընկերներ ձեռք բերել, ապա համեցի´ր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ։
Մեր բաց և ստեղծական միջավայրում սովորում ենք երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի, մարմնամարզական խաղերի, ստուգատեսների միջոցով։ Դպրոցում միասին լողում ենք, մարզվում, հեծանիվ վարում։ Ուսումնական ճամփորդությունների ընթացքում փոխանցում ենք հայրենագիտական գիտելիքներ, կազմակերպում և իրականացնում ենք ճամփորդություններ, բարձունքների հաղթահարում։ Սովորողն իրականացնում է միջավայրի, բույսերի և կենդանիների խնամք, բնագիտական փորձեր։ Ուրախ օտար լեզու նախագծով յուրացնում և գործածում է օտար լեզուն։
Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները․
Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետ Մաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցում։ Երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցում։ Տեխնոլոգիական հմտությունների զարգացում-գործածում պարապմունքներին, սովորողի ընտրությամբ գործունեության մեջ, տանը։ Տեխնոլոգիական հմտությունների արդյունքների անհատական, խմբային ցուցադրություններ։
Հայրենագիտական հանրակրթություն՝ Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարում։
Էկոլոգիական հանրակրթություն՝ Միջավայրի, բույսերի և կենդանիների խնամք, Բնագիտական փորձերի, բնական երևույթների դիտարկումների, հետազոտությունների միջոցով բնության գաղտնիքները բացահայտելու հնարավորություն։
Գործնական օտար լեզու՝
Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարություն
Ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում։
Միջավայրը. Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ Տեխնոլոգիական բաց լաբորատորիա Լողավազան Կրթական պարտեզ Խոհանոց
Ուսումնական լրացուցիչ ծառայություններ․ — Երկարացված օրվա — սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով