«Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբար․ օր 2-րդ

Այսօր Հյուսիսային դպրոցում «Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբարի 2-րդ օրն էր:Ճամբարականները այսօր արդեն ավելի վստահ`միջավայրը և ուսուցիչներին ճանաչելով, ուրախ տրամադրությամբ դպրոց էին եկել:

Քանի որ եղանակը բարենպաստ էր, օրը սկսեցինք բակում և կրկին «Բարև, ես եմ…» խաղով, որպեսզի ընկերների անուններն ավելի լավ հիշենք:

Այնուհետև ընկեր Հասմիկի հետ սովորեցինք նոր երգ` «Զնկլիկ օրոճ» երգը, երգեցինք այն, վերհիշեցինք նախորդ օրը սովորած «Կռունկները» բանաստեղծությունը:

Այսօր նաև ծանոթացանք Աթաբեկ Խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությանը, սակայն ամբողջությամբ դեռ չենք սովորել, կշարունակենք սովորել վաղը:

Իհարկե ընթացքում ճամբարականները նախաճաշեցին և մեծ ոգևորությամբ պատրաստվեցին հաջորդ գործունեությանը` մարզական պարապմունքին:

Մարզական պարապմունքի ընթացքում ընկեր Տաթևի հետ կատարեցինք նախավարժանք և օրն ամփոփեցինք ուրախ գնդակախաղերով:

«Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբար․ օր 1-ին

Մարտի 23-ին մեկնարկեց 2026-2027 ուստարվա 6 տարեկանների մուտքը կրթահամալիր։

Հայտագրված 37 սովորողից մասնակցել են 30 սովորող։


Օրը սկսեցինք ուրախ խաղ-ծանոթացումով՝ «Բարև, ես եմ…», որի միջոցով մասնակիցները փորձեցին ճանաչել միմյանց։

Ընկեր Հասմիկի հետ սովորեցինք «Խնկի ծառ» պարերգը, որին մասնացկցեցին մեծ ոգևորությամբ։
Այնուհետև ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Կռունկներ» ստեղծագործությանը։ Ստեղծագործործությունը սովորեցինք ծափերի ու խաղի միջոցով։

Читать далее ««Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբար․ օր 1-ին»

Առաջին դասարան ընդունվողների մարտյան մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր». 2026-2027 ուստարվա 6 տարեկանների համար

Ժամանակահատվածը՝ մարտի 23, 24, 25  

Ժամը՝ 10:00-12:00

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց /Րաֆֆի 69/1/

Պատասխանատուներ՝Սրբուհի Ներսիսյան,Մարի Միքայելյան

Նպատակը

Նոր ընդունված սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին:

Читать далее «Առաջին դասարան ընդունվողների մարտյան մուտքի ճամբար»

Ուրախ գնդակախաղեր

Օրը՝ մարտի 24

Ժամը՝ 11:10–11:45

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ

Մասնակիցներ՝ Առաջին դասարան ընդունվող «Մուտքի ճամբարի» մասնակիցներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան,Մարի Միքայելյան

Մարզիչ՝ Տաթև Սնջոյան

Նպատակ

Զարգացնել սովորողների թիմային համագործակցությունը և ստեղծել ուրախ ու ակտիվ մարզական միջավայր։

Читать далее «Ուրախ գնդակախաղեր»

Ես և կավը

Օրը՝ մարտի 23

Ժամը՝ 11:10–11:45

Վայրը՝ Արտասահման՝ Քանդակի դպրոց

Մասնակիցներ՝ Առաջին դասարան դիմած «Մուտքի ճամբարի» մասնակիցներ

Պատասխանատուներ՝  Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Տեխնոլոգ՝ Ալիսա Գևորգյան

Նպատակ

Զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը և մանր մոտորիկան՝ կավով աշխատելու միջոցով՝ հնարավորություն տալով մասնակիցներին ներկայացնել իրենց կերպարը՝ ծեփելով կավն այնպես, ինչպես պատկերացնում են իրենք իրենց։Աշխատելու ընթացքում փորձելու են պատմել իրենց մասին։

Читать далее «Ես և կավը»

Պատրաստում ենք ծաղկային բացիկներ մայրիկների համար

Օրը` մարտի 25

Ժամը` 11:00

Մասնակուցներ` 6 տարեկաններ

Վայրը` Արտասահման

Պատասխանատուներ` Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Տեխնոլոգ`Տաթև Աթոյան

Читать далее «Պատրաստում ենք ծաղկային բացիկներ մայրիկների համար»

Վեց տարեկանների օգոստոսյան մուտքի ճամբար

Օգոստոսի 30-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ 1.1 դասարանի սովորողների մուտքի ճամբարը։Արդեն հասցրել էինք ունենալ երկու մուտքի ճամբար, սա երրորդ անգամն էր։Սովորողները կրկին բարևախաղ խաղացին, վերհիշեցին միմյանց անունները։ Ընկեր Հասմիկի հետ վերհիշեցինհք բոլոր խաղերգերը՝ արևների շարքը, ձիուկի երգը, և մի լավ մասնակցեցինք։Նախաճաշեցինք, որից հետո ընկեր Ալիսի հետ միասին կավով աշխատեցինք։Այս անգամ պատրաստեցինք մեղուներ։Օրվա ավարտը ամփոփեցինք լողով։

Բարև, ես եմ․ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ առաջին դասարան ընդունվող 6 տարեկաններ

Նախագծի ժամանակահատված՝ հունիս-սեպտեմբեր ամիսներ

Նախագծի նպատակ՝ ստեղծել սովորողների մասին պատմող տեսաֆիլմեր, ներգրավել ընտանիքի անդամներին։ Ընտանիքի ներգրավմամբ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, զարգացնել սովորողների աշխարհաճանաչողական կարողություններն ու շրջակա միջավայրում ինքնադրսևորումը։

Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացումը:

Մուտքի ճամբարին մասնակցող սովորողին առաջարկվում է ընտրել ներքոնշյալ թեմաներից մեկը կամ մի քանիսը և տեսանյութով պատմել ․

  • Ես՝ սովորողները ներկայանում և ներկայացնում են իրենց մասին։
  • Իմ խաղալիքը
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը՝ ներկայացնում են անվան պատմությունը
  • Իմ բակը
  • Իմ քաղաքը
  • Ես ճամփորդ եմ
  • Ամառային հանգիստ
  • Իմ առօրյան
Читать далее «Բարև, ես եմ․ուսումնական նախագիծ»

6 տարեկանների օգոստոսյան մուտքի ճամբար

Ժամանակահատված. օգոստոսի 30 , ժամը 10:00-12:00

Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան

Օգնականներ՝ Սիրանույշ Պետրոսյան, Ռոզա Մելիքյան

Մասնակիցներ. կրթահամալիրի  Հյուսիսային դպրոց ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ

«Մուտք կրթահամալիր»  ճամբարով՝

Կրթահամալիր ընդունվելու համար 1-ին դասարանի սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:

Անհրաժեշտ միջոցներ.

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ
  • բրդուճներ, միրգ
  • ջուր
  • լողի պարագաներ
  • արևապաշտպան գլխարկ

Արդյունքում.

Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ  իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝  ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։

Հինգշաբթի՝

10.00-10.15-Սովորողների դիմավորում, բարևախաղ

10.15-10.45-Խաղերգերի ուսուցում Հասմիկ Մաթևոսյանի հետ

10.45-11.00-Նախաճաշ

11.00-11.25-Տեխնոլոգիական գործունեություն․ Ես /Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում/

11.25-12.00-Լող՝ բացօթյա լողավազանում

Մասնակիցներ՝

1.Ղարիբյան Նենսի

2.Կարապետյան Գագիկ

3.Սաղոյան Մարի

4. Սաղոյան Սոֆի

5.Ավետիսյան Յանա

6.Եղիազարյան Յանա

7.Ներսիսյան Տիգրան

8.Իսպիրյան Անգելինա

9.Փանոսյան Հասմիկ

10.Սաֆարյան Գառնիկ

11.Մանուկյան Ադամ

12.Շահբազյան Ալեքսանդրա

13.Հովհաննիսյան Արևիկ

14.Գևորգյան էլինա

15.Բարսեղյան Արմեն

16.Մաթևոսյան Նարե

17․Բարոյան Նարեկ

18.Հակոբյան Արսեն

19. Պողոսյան Սառա

20.Քարտաշյան Քրիստինա

21.Թովմասյան Կլարա

22.Աբրահամյան Գայանե Էմիլի

23.Դանիելյան Եվա

24.Մխեյան Ռոմա

6 տարեկանների մուտքի ճամբար․Հունիսի 21՝ օր երրորդ

Այսօր ամփոփեցինք 2023-2024 ուսումնական տարվա 6 տարեկանների եռօրյա հունիսյան մուտքի ճամբարը։Օրը կրկին սկսեցինք բարևախաղով և արդեն շարունակեցինք ընկեր Հասմիկի հետ՝ ամրապնդելով << Կիկլիկո >> երգը։Սովորեցինք նաև նոր երգ արևի մասին։
Ապագա սեբաստացիները անհամբեր սպասում էին հեծանիվ վարելուն։Հեծանվավարությունից հետո ոգևորությունը աննկարագրելի էր։

Իհարկե մեր սիրուն օրը ամփոփեցինք լողով։Երրորդ օրն էր ընդամենը, որ ճամբարականները դպրոց էին գալիս և արդեն իսկ չէին ցանկանում տուն գնալ։Արդեն միմյանց ճանաչելով և ընկերներ ձեռք բերելով՝ հրաժեշտ տվեցին դպրոցին, բայց շուտով հանդիպելու ակնկալիքով։Կհանդիպենք օգոստոս ամսին։

Տեսանյութերը՝ Սուսաննա Պետրոսյանի