Ազգագրական փառատոնի շրջանակում հանդիպեցինք տեխնոլոգների ջոկատի հետ և ընկեր Հասմիկի օգնությամբ ծանոթացանք և խաղացինք Ճոպան- ճոպան խաղը։Սովորողներին շատ դուր եկավ խաղը։
Месяц: Январь 2023
Հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին
Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:
Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:
Մարզական ստուգատես
Մարզիչներ`
Սուսաննա Պետրոսյան
Անահիտ Կիրակոսյան
Աշխատանքային նախագիծ 16-20-2023

Ձմեռային ճամբար
Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`
- ախտահանիչ միջոց
- թաց և չոր անձեռոցիկներ
- անհատական ջրի շիշ, թերմոս
- դիմակ
Հունվարյան նախագծեր՝
- Հանրակրթական Դիջիթեք 2023
- Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության
- Մարմնամարզության, ձմեռային մարզական խաղերի
- Ազգագրական փառատոն
- Դդմածես
Ուսումնական խաղեր՝
- Գումարում — խճանկար 100-ի սահմանում
- Հանում — խճանկար 100 -ի սահմանում
- Բազմապատկում — 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
- Բաժանում — 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
- Ժամացույց
Ուսումնական տեսանյութեր՝
- Թվերի կլորացում
- Եռանիշ թվերի գումարում
- Եռանիշ թվերի հանում օրինակ 1
- Եռանիշ թվերի հանում օրինակ 2
- Գումարման և հանման գործողություն բաց թողնված գործակցով
- Բազմապատկում և բաժանում բաց թողնված գործակցով
Սովորող-սովորեցնող․ փոխանցում եմ մեդիահմտություն
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 և 2․1 դասարանների սովորողներ
Օրը՝ հունվարի , ժամը՝1
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 3.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Սրբուհի Ներսիսյան
Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին շարժական բացիկներ ստեղծելու հմտություններ են փոխանցելու։
Նկարագրություն
Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։ 3.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.
- paint-ով նկարը քայլերով պահպանել,
- կիրառել մոնտաժային ծրագրի գործիքները
- ստեղծելու են ձմեռային մեդիաբացիկ:
Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։
«Սուրբ Ծննդյան հեքիաթ». Պաուլո Կոելիո
Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:
Բրեմենյան երաժիշտները.Երաժշտական ներկայացում
Ձմեռային ճամբարի ընթացքում հունվարի 11-ին այցելեցինք Պատանի Հանդիսատեսի թատրոն՝ դիտելու <<Բրեմենյան երաժիշտները>> ներկայացումը։
Աշխատանքային նախագիծ 09.01-13.01-2023
Ձմեռային ճամբար
Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`
- ախտահանիչ միջոց
- թաց և չոր անձեռոցիկներ
- անհատական ջրի շիշ, թերմոս
- դիմակ
Հունվարյան նախագծեր՝
- Հանրակրթական Դիջիթեք 2023
- Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության
- Մարմնամարզության, ձմեռային մարզական խաղերի
- Ազգագրական փառատոն
- Դդմածես
Ուսումնական խաղեր՝
- Գումարում — խճանկար 100-ի սահմանում
- Հանում — խճանկար 100 -ի սահմանում
- Բազմապատկում — 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
- Բաժանում — 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
- Ժամացույց
Ուսումնական տեսանյութեր՝
- Թվերի կլորացում
- Եռանիշ թվերի գումարում
- Եռանիշ թվերի հանում օրինակ 1
- Եռանիշ թվերի հանում օրինակ 2
- Գումարման և հանման գործողություն բաց թողնված գործակցով
- Բազմապատկում և բաժանում բաց թողնված գործակցով
Շաբաթվա ընթերցանության նյութեր՝
Լեզվագործունեություն.—Հայոց լեզու 3-րդ
Շաբաթվա մաթեմատիկաԾ
Հորինում ենք և լուծում ամանորյա խնդիրներ
երկուշաբթի
08:30-09։00 Սովորողների դիմավորում
09։00-09։15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10:05 Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
10:10-10:55 Երաժշտական գործունեություն․ Հե՜յ, ջան, ղափամա
11:00-11:40 Մաթեմատիկա․ կազմում ենք դդմախնդիրներ
11։45-12։05 Ընդմիջում
12։10-12։30 Ես և շրջակա․ Մեր առողջությունը․ Մեր քիթը և լեզուն, մեր մաշկը
12։35-12։55 Մարզական խաղեր
13։00-13։35 Ընթերցանություն
երեքշաբթի
08:30-09։00 Սովորողների դիմավորում
09։00-09։15Առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10:05 Ընտրությամբ գործունեություն
10։10-10։50 Մաթեմատիկա
11։00-11։20 Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
11։25-11։45 Մայրենի
11։50-12։10 Ընդմիջում
12։15-12։50 Մուլտֆիլմի դիտում․ Չիպոլինո
12։55-13։35 Տեխնոլոգիական գործունեություն․ Դիջիթեքյան լոգոյի ստեղծում գունավոր թղթերով
չորեքշաբթի
08:30-09։00 Սովորողների դիմավորում
09։00-09։15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-09։40 Ընթերցանություն․ամանորյա ասիկներ
09։40-10։10 Մաթեմատիկա
10։15-13։00 Ուսումնական ճամփորդություն «Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն»
հինգշաբթի
08:30-09։00 Սովորողների դիմավորում
09։00-09։15Առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։05 Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
10։10-10։55 Դեկտեմբերյան մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջին մակարդակի խնդիրների քննարկում
11։00-11։40 Հեծանվավարություն
11։45-12։05 Ընդմիջում
12։10-12։30 Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
12։35-12։55 Լեզվագործունեություն հայոց լեզվի գիրք-տետրում
13։00-13։35 Ես և շրջակա․ Մեր առողջությունը․ Մեր քիթը և լեզուն, մեր մաշկը
ուրբաթ
08:30-09։00 Սովորողների դիմավորում
09։00-09։15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-10։05 Ընտությամբ գործունեություն
10։10-10։50 մաթեմատիկական բուրգ/օնլայն խաղ/
11։00-11։40 Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
11։45-12։05 Ընդմիջում
12։10-12։45 Շախմատ և սեղանի խաղեր
12։55-13։15 Մայրենի
13։15-13։35 Դիջիթեքյան լոգոյի ստեղծում Paint նկարչական ծրագրով
Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն
Օրը՝ հունվարի 11
Մեկնումը՝ 10:15
Ժամանումը՝ 13:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, 1-3-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատու՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Անուշ Աթայան, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան, Լիանա Ռոզիկյան, Մարի Միքայելյան, Մանե Հարությունյան, Սրբուհի Ներսիսյան
Վայրը՝ «Պատանի հանդիսատեսի թատրոն»
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք

Նպատակը՝ «Բրեմենյան երաժիշտները» երաժշտական ուրախ ներկայացման դիտում:
Ամփոփում՝
Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։
Նախահաշիվ՝
Ներկայացման տոմս՝ 1500 դրամ
Տրանսպորտ՝ 500 դրամ
Դդմածես 2023
Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 3.1 ջոկատ
Նախագծի նպատակը
- Դդմի մասին նոր տեղեկությունների ձեռքբերում
- Դդմի օգտակար հատկություններին մասին տեղեկությունների հավաքում google որոնողական ցանցից
- Ղափամայի ծեսի նախապատրաստում
Նախագծի խնդիրները
- Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- Լեզվամտածողության և երևակայության զարգացում
- Բառապաշարի հարստացում
- Մեդիահմտությունների զարգացում
Գործունեության ձևեր
- Նախապես գրանցել, թե ինչ գիտեն դդմի մասին, նախագծի վերջում համեմատել իմացածն ու նոր ձեռք բերածը
- Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների հորինում
- Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
- Աղյուսակներ կազմել, գրանցել տեղեկությունները
- Դդմային պատմությունների հորինում և ձայնագրում
Խոհանոցային գործունեություն
Դդմային կերակրատեսակների` աղցանի, թխվածքաբլիթի, ղափամայի պատրաստում
Տեխնոլոգիական գործունեություն
- Դդմատիկնիկի պատրաստում
- Դդմանկար. դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում
- Ստացված կերպարներով փորձում ենք ներկայացում խաղալ
- Ղափամայի ծեսի համար ճակտնոցների, գոտիների, թևնոցների պատրաստում
Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում: Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:
Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:
Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/
Երաժշտություն
- Ղափամայի ծիսական երգերի
- Ազգային պարերի ուսուցում
Ընտանեկան նախագծեր
- Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
- Դդմի մասին տեղեկատվական տեսանյութերի ստեղծում
Անհրաժեշտ գործիքներ
- Նոթբուք
- Թվային ֆոտոխցիկ
- Ձայնագրիչ
- Հեռախոս
Նախագծի արդյունքում կունենանք
- Դդմային կերակրատեսակներ
- Դդմահեքիաթի և դդմապատմություններ
- Դդմաընթերցարաններ
- Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
- Նախագծի ընթացքի մասին պատմող ֆիլմեր