6 տարեկանների մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր». 2023-2024 ուստարվա 6 տարեկանների համար

Ժամանակահատվածը՝ մարտի 28-30, ժամը 10:00-12:00

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց /Րաֆֆի 69/1/

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Նպատակը

Նոր ընդունված սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին:

Բովանդակությունը

  • Ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման միջավայրը, անհատական գործիքներ
  • Երգ-պարերգ
  • Հեծանվավարություն
  • Տեխնոլոգիա

«Մուտք» ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝

  • Թաց և չոր անձեռոցիկ, ալկոգել
  • Ջուր
  • Բրդուճ, միրգ, չոր քաղցրավենիք /նախաճաշի համար/

Մարտի 28, չորեքշաբթի

Օրվա գործունեություն․

Ճամբարականների դիմավորում

Խաղ-ծանոթացում  «Բարև, ես եմ․․․»

Խնկի ծառ. երգի ուսուցում

 «Կռունկներ» ոտանավորի խաղ-բեմադրում

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

  • Տեխնոլոգիական գործունեություն․ աշխատանք Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում
  • Նախաճաշ
  • Հեծանվավարություն

Օրվա ամփոփում

Մարտի 29, հինգշաբթի

Օրվա գործունեություն․

Ճամբարականների դիմավորում

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ  չի գալիս:

  • Տեխնոլոգիական գործունեություն Տաթև Աթոյանի հետ
  • Նախաճաշ
  • Մարզական խաղ

Մարտի 30, ուրբաթ

Այցելություն ուսումնական Ագարակ

Ընթացքը

  • Շրջում ենք Ագարակում
  • Ծանոթանում Ագարակին, Ագարակի բնակիչներին
  • Ծանոթանում ենք ձիավարության կանոնները

Օրվա ամփոփում

Հայտագրված մասնակիցներ՝

1. Թամարա Յաղմուրյան
2. Ալեքս Յաղմաուրյան
3. Ղարիբյան Նենսի
4.Ղուկասյան Միքայել
5.Դանիելյան Եվա
6.Ավետիսյան Յանա
7.Սաղոյան Մարի
8.Սաղոյան Սոֆի
9.Մանուկյան Ադամ
10.Ղազարյան Դավիթ
11.Գասպարյան Վարդուհի
12.Էլինա Գևորգյան 
13.Հակոբյան Արսեն

Կռունկներ․Հովհաննես Թումանյան

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան

Աքաղաղն ու կտուրը

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ  չի գալիս:

Քայլք դեպի Ուսումնական Ագարակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ, Մուտքի ճամբարի մասնակիցներ

Օրը՝ մարտի 31

Ժամը՝ 10։30-11։30

Վայրը ՝ Ուսումնական ագարակ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Օգնականններ՝ Սուսան Պետրոսյան

Խնդիրներ՝

  • Հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս
  • Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս
  • Իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն

Նպատակ՝

  • Ճանաչել ագարակի կենդանիներին
  • Հոգատար վերաբերմունքի ձևավորել կենդանիների նկատմամբ
  • Սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
  • Սովորել ձիավարության անվտանգության կանոնները

Անհրաժեշտ պարագաներ․

  • Ձիուկների համար բանջարեղեն /կաղամբ, գազար, խնձոր/
  • Ջուր
  • Արևապաշտպան գլխարկ

Նախագծի ընթացքը՝ Քայլքով կգնանք Ուսումնական ագարակ: Մասնակիցները կստանան  անհրաժեշտ տեղեկատվություն կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին: Ագարակում կկերակրենք կենդանիներին և կձիավարենք։

Արդյունքը՝ կհրապարակվի բլոգում։