Հաստատված է կրթահամալիրի կառավարման
Խորհրդի հուլիսի 7-ի նիստում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց
2022-2023 ուսումնական տարի, առաջին և երրորդ շրջան
1-3-րդ դասարաններ. «Իմացումի հրճվանք»
Ուսումնական պլան
Առկա ուսուցում
| Բովանդակություն | Շաբաթականժամաքանակը | ||
| I | II | III | |
| Մայրենի | 5 | 5 | 5 |
| Անգլերեն | 2 | 2 | 2 |
| Ռուսերեն | 2 | 2 | 2 |
| Մաթեմատիկա | 4 | 4 | 4 |
| Ես և շրջակա աշխարհը | 2 | 2 | 2 |
| Երաժշտություն, պար | 2 | 2 | 2 |
| Կերպարվեստ, տեխնոլոգիա | 2 | 2 | 2 |
| Ֆիզկուլտուրա | 3 | 3 | 3 |
| Շախմատ և տրամաբանական այլխաղեր | 1 | 1 | 1 |
| Սովորողի ընտրած գործունեություն | 2 | 2 | 2 |
| Ընդամենը | 25 | 25 | 25 |
| Հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամբար | 3 օր | ||
| Տնային ուսումնական աշխատանք | |||
| Լրացուցիչ կրթություն | |||
Ուսումնական պլանի պարզաբանումներ
- Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի (այսուհետ՝ Սովորող) ուսումնառությանպայմանագրի հավելվածն է:
- Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզները (այսուհետ՝ Դպրոց), որոնք կրթական Բլեյան բաց ցանցիհանգույց են:
- Դասարանում սովորողների թիվը 25-30 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունըկազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
- Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից։
- Ուսումնական պլանի սովորողի ընտրությամբ բաղադրիչով՝ սովորողն շաբաթական 2 ժամմասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Բանավոր մաթեմատիկա»:
- Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածնեն: Դրանք դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
- Ուսումնական տարին կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցիօրացույցի հավելվածն է, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։
- Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջաններըկազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։
- Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող ենկազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնականճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:
- Ուսումնական պլանի դասընթացները միավորվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որըղեկավարում է դասվարը:
- Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը ևսովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարողանհատական թվային ուսումնական գործիքով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցումապահովում է անլար համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելուհնարավորություն:
- Մեդիագրադարանը, կրթահամալիրի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրիուսումնական կենտրոնների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում ենանհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
- Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով։
- Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթականծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, ընտանեկան դպրոց ձևերով, դրանց համակցումով։
- Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնայինգրանցում են ստանում ըստ ուսուցման շրջանների:
- Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային ուսուցմանմիջոցներն անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնականնյութեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
- «Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրինախագծեր:
- Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների ևգույքի խնամքը նաև սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
- Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքինմասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնականաշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը ևվարումը։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնականաշխատանքն է:
- Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:
- Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:
- «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Մեր կրթահամալիրը», «Կրթական պարտեզ», «Իմքաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Բույսերի խնամք», «Կենդանիներիխնամք» ուսումնական նախագծերից:
- «Երաժշտությունը» ներառում է խմբային երգ, պարերգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր, ծեսեր, դասարանական երգչախումբ։
- «Կերպարվեստ և տեխնոլոգիա» դասընթացը ներառում է «Նկարչություն», «Խեցեգործություն», «Աշխատանքային հմտություններ»: Իրականացվում են բացօթյա պլեներներ:
- Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում ենմարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիներըշաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունքներարշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեությանտարրերին:
- Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտականգործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:
- Տնային ուսումնական աշխատանքը՝ սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները լրացուցիչ աշխատանք են։
- Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության-քանդակի, շախմատի, լողի, հեծանվի, մարմնամարզության, թեթև աթլետիկայի, ֆուտբոլի ուսումնական գործունեությունն է, երկարացված օրվա ճամբարը, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվումէ լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով։
- Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախմարմնամարզությամբ:
- Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնականգործունեության բաղկացուցիչն են:
- 3-րդ դասարանում Սովորողը մասնակցում է եռօրյահայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամբարի կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կամ Սևանի ափին։
- Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցիղեկավարի, դասավանդողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգովներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում ենհանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոներիմասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:
- Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարածաշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնայինցանցերում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառիցաշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուրսովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որումներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանվածկարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդդասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողիուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։