Բարձունքի հաղթահարում․ Ծաղկունք,Սուրբ Սարգիս եկեղեցի

Ճանապարհային քարտեզ

Բարձունքի հաղթահարում  նախագծերով պատրաստվում ենք իրականացնել ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ Ծաղկունք գյուղ:

Ճամփորդության օրը՝ հունիսի 1

Մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Ժամը՝ 9։00 — 16։30

Ճամփորդության պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան,Մարի Միքայելյան, Ռոզա Մելիքյան,Սիրանույշ Պետրոսյան, Անահիտ Կիրակոսյան, Սուսաննա Պետրոսյան

Ճամփորդության մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3,1, 3,3 դասարանների սովորողներ, ծնողներ

Իրականացվող նախագծեր

Նպատակը՝ Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

Ընթացքը՝

Աշխարհագրական-հայրենագիտական

  • Ճանապարհին հանդիպող գյուղերի ցուցանակների գրանցում

Ընթերցողական

Բնապահպանական

Տեխնոլոգիական

  • Բարձունքում իրականացնում պարերգի ուսուցում

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Բրդուճներ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • կարգապահ է
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։

Ընդհանուր տեղեկություն

Սուրբ Սարգիս մատուռը գտնվում է գյուղից 0,5 կմ արևելյան բլրի վրա։ Թվագրվում է 7-19 դդ. ըստ ճարտարապետական վերլուծության և կատարման տեխնիկայի։ Հատակագիծը խիստ խախտված է, այն հավանաբար եղել է եռախորան կենտրոնագմբեթ կառույց։ Մուտքը արևմտյան կողմից է։ Ներսում և արտաքուստ կան խաչքարեր, կառուցված է սրբատաշ գորշ բազալտից, մատուռի չափսերն են ՝ 6.5×4.2մ)։ Ներսում և դրսում կան 10-15 դդ. խաչքարեր։ Մատուռը վերականգնվել է և նրա կողքին 2006 թ. ավարտվել է նաև Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցումը՝ ճարտարապետ Վաչագան Թադևոսյանի նախագծով և բարերար Արսեն Աղաջանյանի հովանավորությամբ։ Եկեղեցու օծման արարողությունը տեղի ունեցավ 2006 թ. հոկտեմբերի 7-ին։ Մուտքի առաջ տեղադրված է զոհասեղան և ծակ քար, շրջակայքի գերեզմանները թվագրվում են 10-13-րդ դդ.։

Նախագծի ամփոփում `

  • Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
  • Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, սովորողի անհատական բլոգում, ենթակայքում, կայքում։

Оставьте комментарий