Այսօր՝ հունիսի 19-ին , Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ 6 տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ փուլը։Օրը սկսեցին բարևախաղով, որի ընթացքում ճամբարականներըը ծանոթացան միմյանց հետ։Այնուհետև այցելեցինք Քանդակի դպրոց, և ընկեր Ալիսի հետ աշխատեցինք կավով՝ «Ես» նախագծի շրջանակում պատրաստեցին իրենք իրենց։ Ճամբարականների ոգևորությունն անսահման էր, քանի որ շատերը առաջին անգամ էին ծանոթանում և աշխատում կավով։ Արդյունքում շատ հրաշալի աշխատեցին։
Աշխատանքից հետո նախաճաշեցինք։ Օրվա գործունեության մեջ ներառված էր նաև լողը, ինչը շատ սպասելի էր երեխաների համար։Էլ ինչ սեբաստացիներ, եթե չլողան։
Ճամբարականները զգեստափոխվեցին և մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ լողացին։Օրվա տպավորություններն ու մանրամասները տեսանյութերում՝
Մասնակիցներ՝
| Արմեն Բարսեղյան |
| Արեն Բարսեղյան |
| Մանե Ներսիսյան |
| Էլիզա Բաղդասարյան |
| Վահրամ Մնացականյան |
| Յանա Եղիազարյան |
| Հարոյան Մհեր |
| Նարեկ Բարոյան |
| Էլինա Գևորգյան |
| Գալուստյան Ասյա |
| Տիգրան Ներսիսյան |
| Նարե Մաթևոսյան |
| Գագիկ Կարապետյան |
| Սառա Պողոսյան |
| Կլարա Էովմասյան |
| Անգելինա Իսպիրյան |