Այսօր ամփոփեցինք 2023-2024 ուսումնական տարվա 6 տարեկանների եռօրյա հունիսյան մուտքի ճամբարը։Օրը կրկին սկսեցինք բարևախաղով և արդեն շարունակեցինք ընկեր Հասմիկի հետ՝ ամրապնդելով << Կիկլիկո >> երգը։Սովորեցինք նաև նոր երգ արևի մասին։
Ապագա սեբաստացիները անհամբեր սպասում էին հեծանիվ վարելուն։Հեծանվավարությունից հետո ոգևորությունը աննկարագրելի էր։
Իհարկե մեր սիրուն օրը ամփոփեցինք լողով։Երրորդ օրն էր ընդամենը, որ ճամբարականները դպրոց էին գալիս և արդեն իսկ չէին ցանկանում տուն գնալ։Արդեն միմյանց ճանաչելով և ընկերներ ձեռք բերելով՝ հրաժեշտ տվեցին դպրոցին, բայց շուտով հանդիպելու ակնկալիքով։Կհանդիպենք օգոստոս ամսին։
Տեսանյութերը՝ Սուսաննա Պետրոսյանի