
Վայրը` Արագածոտնի մարզ, Ապարանի ջրամբար
Օրը` սեպտեմբերի 22
Մեկնում` ժամը՝ 10։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ` 15:30-16։00-ի սահմանում Հյուսիսային դպրոց
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ, ծնողներ
Երթուղի՝ Երևան-Ապարան, հեռավորությունը՝ 58,4կմ
Տևողություն՝ 1ժամ, 13 րոպե
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Օգնական՝ Սիրանույշ Պետրոսյան
Նպատակը՝
- Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
Խնդիրները՝
- Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, գործելու, տեղանքին ծանոթանալու, խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում,
- Տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողությունների ձևավորում:
Նախապատրաստական աշխատանք․ զրույց-քննարկում
- Ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի ցուցակի կազմում
- Խմբով ճամփորդելիս պատասխանատվության ստանձնում
- Առաջին օգնության տարրական կանոնների մասին տեղեկություն
- Միջավայրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքի իրականացման մասին
- Քարտեզի ուսումնասիրություն (համեմատել Երևանի և նշված վայրի ջերմաստիճանները, ճանապարհների հեռավորությունները՝ մեքենայով, ոտքով)։