ՈՒսումնական ճամփորդություն․ Քայլարշավ դեպի Ապարանի ջրամբար

ՎայրըԱրագածոտնի մարզ, Ապարանի ջրամբար

Օրը` սեպտեմբերի 22

Մեկնում` ժամը՝ 10։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ` 15:30-16։00-ի սահմանում Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ, ծնողներ

Երթուղի՝ Երևան-Ապարան, հեռավորությունը՝ 58,4կմ

Տևողություն՝ 1ժամ, 13 րոպե

Քարտեզը՝ հղումով

Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան

Օգնական՝  Սիրանույշ Պետրոսյան

Նպատակը՝

  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը

Խնդիրները՝

  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, գործելու, տեղանքին ծանոթանալու, խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում,
  • Տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողությունների ձևավորում:

Նախապատրաստական աշխատանք․ զրույց-քննարկում

  • Ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի ցուցակի կազմում
  • Խմբով ճամփորդելիս պատասխանատվության ստանձնում
  • Առաջին օգնության տարրական կանոնների մասին տեղեկություն
  • Միջավայրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքի իրականացման մասին
  • Քարտեզի ուսումնասիրություն (համեմատել Երևանի և նշված վայրի ջերմաստիճանները, ճանապարհների հեռավորությունները՝ մեքենայով, ոտքով)։

Նախագծի ընթացքը՝

Առավոտյան ընդհանուր 09:30 սովորողների հետ քայլքով գնում ենք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, տեղավորվում ենք երթուղիներում և 10:00-ին շարժվում։ Սովորողները, նախապես ծանոթանալով անվտանգության կանոններին, հարմարավետ կտեղավորվեն երթուղայինի մեջ։ Երթուղայինով կանցնենք ջրամբարի անցակետը, այնուհետև կմեկնարկենք քայլք՝ փոքրիկ արահետով դեպի ջրամբար։ Բարձրադիր անվտանգ հատվածից կդիտարկենք ջրամբարը, կկազմակերպենք ընդմիջում։ Ընդմիջումից հետո կշարունակենք քայլքը դեպի հարակից անտառ։ Սովորողների հետ կհագնենք ձեռնոցներ և կմաքրենք միջավայրը, հավաքելու ընթացքում աղբը կտեսակավորենք։ Կկազմակերպենք ազգային-ուժային խաղեր՝ Ճոպան-ճոպան, Աղջիկ փախցնոցի։ Կերգենք Կոմիտասի մեզ ծանոթ երգերը։ Կունենանք նկարչական պլեներ՝ Հայացք բարձունքից թեմայով։ Ծնողները կմասնակցեն գործունեության բոլորին ձևերին։

Երգացանկ՝

Արև, արև, եկ, եկ

Փայտե ձիուկ

Կոտ ու կես

Եղնիկ

Գնացեք,տեսեք

Նախագծի ընթացք

  • Մեկնում
  • Տեղանքի ուսումնասիրություն
  • Նախաճաշի կազմակերպում
  • Եղևնիների բացատում նկարչական պլեների կազմակերպում
  • Քայլք ջրամբարը տեսնելու
  • Օրվա ավարտին՝ ծիսական երգ-պար
  • Վերադարձ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Յուղամատիտներ, թուղթ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • կարգապահ է
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։

Ճամփորդական ուղեցույց

Նախագծի ամփոփում `

  • Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
  • Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, կայքում։

Մասնակիցներ՝

  1. Շահբազյան Ալեքսա +մայրիկ , հայրիկ
  2. Ղարիբյան Նենսի + մայրիկ
  3. Բարսեղյան Արմեն
  4. Իսպիրյան Անգելինա
  5. Մխեյան Ռոման +մայրիկ
  6. Հովհաննիսյան Արևիկ
  7. Ավետիսյան Յանա
  8. Ներսիսյան Տիգրան +մայրիկ
  9. Սաղոյան Սոֆի
  10. Սաղոյան Մարի
  11. Սաֆարյան Գառնիկ
  12. Փանոսյան Հասմիկ +մայրիկ
  13. Գևորգյան Էլինա
  14. Մանուկյան Ադամ
  15. Թովմասյան Կլարա +մայրիկ
  16. Աբրահամյան Գայանե +մայրիկ
  17. Դանիելյան Եվա +մայրիկ, մորաքույր
  18. Բարոյան Նարեկ + մայրիկ
  19. Հակոբյան Արսեն+մայրիկ
  20. Մաթևոսյան Նարե
  21. Պողոսյան Սառա
  22. Աբրահամյան Գեղամ+ մայրիկ
  23. Եղիազարյան Յանա

Оставьте комментарий