Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի Էստրադա
Օրը՝ սեպտեմբերի 01
Օրակարգում՝
- Ընդհանուր պարապմունք
- Կրթական շքերթի նախապատրաստություն
- Նախաճաշ
- Երաժշտական գործունեություն
Երգեր՝
Երգեր՝
- Նուրի, նուրի
- Զմփիկ, զմփիկ
- Կոմիտաս՝ Արև արև, եկ, եկ,
- Ա. Շահնազարյան՝ Արև, արև դուրս արի
- Կոմիտաս՝ Փայտե Ձիուկ
- Պզան մեղուն — Աթաբեկ Խնկոյան
Պարեր՝
Երգեր՝
- Նուրի, նուրի
- Զմփիկ, զմփիկ
- Կոմիտաս՝ Արև արև, եկ, եկ,
- Ա. Շահնազարյան՝ Արև, արև դուրս արի
- Կոմիտաս՝ Փայտե Ձիուկ
- Պզան մեղուն — Աթաբեկ Խնկոյան
Պարեր՝
Երգերի տեքստեր՝
Նուրին, Նուրին
Նուրին, Նուրին էկել է,
Շալե շապիկ հագել է,
Կարմիր գոտիկ կապել է,
Երկնքեն թոն գուզե,
Գետնեն էլ ծիլ գուզե:
Նուրին, Նուրին էկել է,
Շալե շապիկ հագել է,
Կարմիր գոտիկ կապել է,
Երկնքեն թոն գուզե,
Գետնեն էլ բերք գուզե։
ԶԸՄՓԻԿ ԶԸՄՓԻԿ ԶԱՐԻՆԱ
Զըմփիկ,զմփիկ զարին ա
Իգդա շուշան դարին ա:
Շուշան գընաց աղցանի,
Աղցան չըկար՝ չորցել էր:
Անձրև չեկավ էս տարին,
Չորցավ ցորեն ու գարին:
Զըմփիկ,զմփիկ …
Գոռգոռոցն ընկավ վերև,
Լըվաց կանաչ ու տերև,
Անձրև էկավ, գոլ էրավ,
Ցորեն արտը բոլ էրավ.
Զըմփիկ,զմփիկ..
Թելիկ-մելիկ ման էկա,
Քեզի հանդերում գըտա,
Մերիկըս թըխեց գաթա,
Ինձի չի տա, քեզ կըտա:
Զըմփիկ,զմփիկ..
Արև, արև, դո՛ւս արի
Արև, արև, դո՛ւս արի,
Հերն ու մերդ էկել են,
Թուր ու թվանք բերել են,
Գոմշի ոտին տվել են,
Թե դուս կգաս՝ քե՜զ կտամ,
Թե դուս չես գա՝ շան ու գիլի փա՜յ կանեմ:
Արև արև
Արև-արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա բացեք:
Թողեք նա գա մեզ մոտ՝
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:
Հինգ էծ ունեմ
Հինգ էծ ունեմ ուլերով, իլիլի, դիլիլի,
Կաթ կկթեմ դույլերով, իլիլի, դիլիլի։
Սեր կչափեմ կալ չափով, իլիլի, դիլիլի,
Յուղ կհանեմ լվի տըկով, իլիլի, դիլիլի։
Փայտե ձիուկ
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրո՛ւկ ձիուկ
Քաջարի.
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Մեղուն
Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։