Նվեր օրեր կրթական շքերթով
սեպտեմբերի 4-8
Նպատակը՝ կրթական ծրագրի մուտքը՝ խնդություն:
Խնդիրները
- Ծանոթացում: Հեղինակային կրթական ծրագրի միջավայրի յուրացում:
- Երգերի, բանաստեղծությունների ուսուցում խաղային մեթոդների օգնությամբ:
- Տեխնոլոգիական, մարզական գործունեության իրականացում ստեղծագործական մոտեցմամբ:
- Հեղինակային կրթական ծրագրի տարածումը ֆլեշմոբային ձևաչափով մեդիա հարթակներում:
Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 4-8
Մասնակիցներ՝ առաջին դասարանի դասվարներ, երաժիշտներ, տեխնոլոգներ, ուսուցչի օգնականներ:
- Արևելյան դպրոց-պարտեզ՝ Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան, Տաթև Սահակյան
- Արևմտյան դպրոց-պարտեզ՝ Աշխեն Թադևոսյան, Մարգարիտ Թամազյան
- Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան
- Հարավային դպրոց-պարտեզ՝ Թամարա Մարիմյան, Մերի Գրիգորյան
Նկարագրությունը
Կրթական շքերթի նախապատրաստության ընթացքում նախատեսվում է իրականացնել երաժշտական, խաղային, մարզական, տեխնոլոգիական, մարզական (լող) հետաքրքիր, ստեղծական գործունեություն: Յուրաքանչյուր օր կունենա իր հետաքրքիր անվանումը: Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում կիրականացվեն միաժամանակյա ֆլեշմոբներ՝ որպես հեղինակային կրթական ծրագրի տոնական ներկայացում: Յուրաքանչյուր օրը կրթահամալիրի հիմնադիր տնօրենի, հեղինակային կրթական ծրագրի նվերն է մասնակիցներին։
Նվեր օրեր կրթական շքերթով
սեպտեմբերի 4
Ծափեր, դոփյուններ, չլմփոցներ
9:00-ից՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք. ծափեր, դոփյուններ թմբուկի ուղեկցությամբ, ռիթմիկ խաղեր: «Ձիուկ» երգի ուսուցում խաղ-բեմականացմամբ:
11:00-ից՝ Ուրախ չլմփոցներ կրթահամալիրի լողավազաններից: «Զմփիկ», «Նուրի» երգերի խաղ-ուսուցում:
Կապահովվեն ուղիղ եթերներ կրթահամալիրի կրտսեր դպրոցների լողավազաններից:
12:00-ից՝ Այլընտրանքային նկարչություն
սեպտեմբերի 5
Քաղցրագլոր օր
10:00-ից՝ Մարզական, էստաֆետային խաղեր ձմերուկով
12:00-ից՝ Ձմերուկ-համովիկների պատրաստություն, հյուրասիրություն
սեպտեմբերի 6
Բզզան օր— Սովորողները գալիս են դեղին հագուստներով, ատրիբուտով
11:00-ից՝ Ա. Խնկոյան «Մեղու» բանաստեղծության խաղ-ուսուցում
12:55-13:35` Ես և շրջակա աշխարհը` «Բարև, ես եմ»,
11:00-ից՝ Ա. Խնկոյան «Մեղու» բանաստեղծության խաղ-ուսուցում
սեպտեմբերի 7
Ծուղրուղո՜ւ…
9:00-ից՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք. «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ», «Արև՛, արև՛, դուրս արի…» երգերի ներկայացում խաղ-բեմականացմամբ:
11:00-ից՝ «Մի աքաղաղ կարմրապեծիկ» բանաստեղծության ներկայացումը խաղ-բեմականացմամբ: Խաղում են ազգային խաղեր՝ «Աքլորակռիվ», «Գոմշակռիվ»:
12:00-ից՝ Կավով աշխատանք. պատրաստում են արևներ:
սեպտեմբերի 8
Կրթական շքերթ
9:30-ից՝ 6 տարեկանների շքերթային քայլքը դեպի Մայր դպրոցի Մարմարյա սրահ:
Քայլքի քարտեզ՝
- Հյուսիսային դպրոց-պարտեզից՝ կրթական պարտեզի լանջով, Սարալանջ-Սասնալանջով քայլք դեպի Մայր դպրոց
9:55-ից՝ 6 տարեկանների մուտքը Մայր դպրոցի Մարմարյա սրահ երաժշտության, ծափերի ներքո, նուրի տիկնիկներով:
Մարմարյա սրահի արևելյան կողմում՝ Արևելյան դպրոց-պարտեզ, Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան, Տաթև Սահակյան
Մարմարյա սրահի արևմտյան կողմում՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, Մարգարիտ Թամազյան, Աշխեն Թադևոսյան
Մարմարյա սրահի հյուսիսային կողմում՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան
Մարմարյա սրահի հարավային կողմում՝ Հարավային դպրոց-պարտեզ, Թամարա Մարիմյան, Մերի Գրիգորյան
Երաժիշտներ՝ Սյուզի Մարգարյան, Սեդա Թևանյան, Մարինե Ոսկանյան, Արմենուհի Սոկրատունի
Ծնողները, հյուրերը բարձրանում են երկրորդ հարկ:
Ծրագիրը
- Հնչում է կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան»
- Ծափեր, դոփյուններ, ռիթմիկ խաղ-վարժություններ թմբուկի ուղեկցությամբ
- Երգում են «Ձիուկ», «Զմփիկ»
- Երգում են «Նուրի, նուրի», նուրի տիկնիկների շուրջպար
- Բզզոցներ: Ա. Խնկոյանի «Մեղու» բանաստեղծության խաղ-բեմականացում
- Կոմիտաս՝ «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ», Ա. Շահնազարյան՝ «Արև՛, արև՛, դուրս արի…» երգեր
- Ա. Խնկոյան «Մի աքաղաղ» բանաստեղծության խաղ-բեմականացում
- Խաղում են «Աքլորակռիվ, գոմշակռիվ»
- Մարմարյա սրահի կենտրոնում դասվարներն են, երաժիշտները, ծրագրի ղեկավարները, ծնողներ, հյուրեր:
- Միասնական պար՝ Թամզարա
- Պղպջակների ֆլեշմոբ
- Պաղպաղակի հյուրասիրություն
Բանաստեղծություններ
- Աթաբեկ Խնկոյան «Մեղու»
- Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
Երգեր
- Կոմիտաս՝ «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ»
- Ա. Շահնազարյան՝ «Արև՛, արև՛, դուրս արի…»
- Կոմիտաս «Ձիուկ», «Նուրի»
- «Զմփիկ»
Խաղեր
«Աքլոակռիվ», «Գոմշակռիվ»
Ա. Խնկոյան «Մեղու»
Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:
Ա. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
Երգեր
Նուրի, նուրի
Նուրին, Նուրին էկել է,
Շալե շապիկ հագել է,
Կարմիր գոտիկ կապել է,
Երկնքեն թոն գուզե,
Գետնեն էլ բերք գուզե:
Զըմփիկ, զըմփիկ զարինա
Զըմփիկ, զմփիկ զարին ա
Իգդա շուշան դարին ա:
Շուշան գընաց աղցանի,
Աղցան չըկար՝ չորցել էր:
Անձրև չեկավ էս տարին,
Չորցավ ցորեն ու գարին:
Զըմփիկ,զմփիկ …
Գոռգոռոցն ընկավ վերև,
Լըվաց կանաչ ու տերև,
Անձրև էկավ, գոլ էրավ,
Ցորեն արտը բոլ էրավ.
Զըմփիկ,զմփիկ..
Թելիկ-մելիկ ման էկա,
Քեզի հանդերում գըտա,
Մերիկըս թըխեց գաթա,
Ինձի չի տա, քեզ կըտա:
Զըմփիկ,զմփիկ..
Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ
Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև֊սև ամպեր հեռացեք
Արևին ճամփա տըվեք։
Թողեք թող գա նա մե՜զ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ։
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես։
Արև, արև, դո՛ւս արի
Արև, արև, դո՛ւս արի,
Հերն ու մերդ էկել են,
Թուր ու թվանք բերել են,
Գոմշի ոտին տվել են,
Թե դուս կգաս՝ քե՜զ կտամ,
Թե դուս չես գա՝ շան ու գիլի փա՜յ կանեմ:
Փայտե ձիուկ
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրո՛ւկ ձիուկ
Քաջարի.
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ: