- .Լուսին
- .Արև
- .Աստղ
Նպատակները՝
- Զարգացնել տիեզերքի, Երկիր մոլորակի մասին գիտելիքները,
- Պատմել լուսատուների մասին.
Խնդիրները՝
- Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
- Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
- Բանավոր խոսքի զարգացում
- Երկնային երևույթների ուսումնասիրություն, նկարագրություն
- Համեմատելու, վերլուծություններ անելու, արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացում
Ուսումնական գործունեության ոլորտները՝
Մաթեմատիկա՝
Խմբավորումներ (ըստ որոշակի հատկանիշի), զույգերի կազմում, անընդհատ և դիսքրետ մեծություններ`մեծ և փոքր , շատ-քիչ, երկար- կարճ,հաստ- բարակ, աջ-ձախ,առաջ –հետ, վերև-ներքև, գտնում են առարկաների, երևույթների տարբերությունը: Բնագիտական փորձ, խաղեր, համաչափության և օրինաչափության վերաբերյալ:
Մայրենի՝
Գտնում են հանելուկ-նկարների պատասխանները (արև, լուսին, աստղեր և այլն…):
Հանելուկներ, շուտասելուկներ:
Երգ-երաժշտություն՝ «Արև, արև, ե´կ-ե´կ» երգերի շարք:
Սովորում-խաղում են «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը:
Նկարչություն՝
Թղթի վրա նկարել արևի և լուսնի տրամադրությունը:
Ես և շրջակա աշխարհը՝ դիտումներ, զրույց-քննարկում արևի, լուսնի, ամպերի, գիշերվա և ցերեկվա մասին:
ՏՀՏ. ՝ Նկարում են լուսինն ու աստղերը Paint ծրագրով: