«Ուսումնական աշուն» նախագիծ․Հոկտեմբերի 23-27-ը

Տևողությունը՝ հոկտեմբերի 23-27-ը

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի1.1 դասարանի սովորողներ

Նպատակը`

Շրջապատը հետազոտելու, խնամելու,  պահպանելու, բարեկարգելու  կարողությունների զարգացում

Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա  փոփոխությունների դիտարկում

Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում


Խնդիրները՝

  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ, իմանալ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին

Նախագծի ուղղությունները՝

  • Սովորողը  5 օրվա ընթացքում յուրաքանչյուր օր լուսանկարում է աշնանային ցանկացած տեսարան /աշնանային այգին, ծառերը, արևը ․․․/ և կատարում աշնանային դիտարկում: Լուսանկարները կհրապարակվեն  մեր դասարանական բլոգում՝  որպես սովորողի աշնանային անհատական ֆոտո-ցուցահանդես։
  • Աշնան մասին հեքիաթի  հորինում / ընտրել վերնագրերից մեկը՝ «Մոլորված աշունը», «Աշնան քույրերը», «Տերևի ճամփորդությունը», « Տերևների զրույցը»/ 
  • Ընտանիքի անդամների հետ զրույց աշնան մասին/ ցանկալի է, որ  զրույցն իրականացվի բակում , որտեղ կլինի աշնանային տեսարան/
  • Խնկոյանական օրերն ընտանիքում /ընտանիքի անդամների մասնակցությամբ ընթերցել Աթաբեկ Խնկոյանի որևէ ստեղծագործություն/
  • Աշնանային տերևներով տեխնոլոգիական աշխատանք կամ  ուրախ մաթեմատիկա /գումարում և հանում տերևներով, համեմատում և այլն/։
    Տեխնոլոգիական աշխատանքների օրինակներ՝

Օրինակ 1

Օրինակ 2

Օրինակ 3

Օրինակ 4

Բնագիտական հետաքրիր փորձ

Ստացված բոլոր տեսանյութը ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին՝

s-nersisyan@mskh.am

Оставьте комментарий