Աշխատակարգ 30.10.2023-03.11.2023

Նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվող նախագծերը՝

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ Ալինա Աղասյան

Ռուսերեն՝ Դիանա Հայկյան

Երաժշտություն՝ Արմենուհի Սոկրատունի

Երկարացված օր՝ Սիրանույշ Պետրոսյան

Շախմատ՝ https://chess.am/

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Աթաբեկ Խնկոյան « ԽԽունջն ու սունկը»

Հովհաննես Թումանյան  « Աշուն»

Լեզվագործունեություն՝

Բառուսուցման փաթեթСкачать

Շաբաթվա բառերը՝ աշուն, շուն

Ուրախ մաթեմատիկա- Շաբաթվա թվերը՝ 7 և 8

Բանավոր համրանք՝ 1-20-ը: Ճանաչում ենք 1-10 թվերի կազմությունը։ Հաշվում ենք երկուական, հնգական հաշվով։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս, >>, <<Հարևան թվեր՝ 1-10>>՝ նախորդ և հաջորդ թվեր։Գտնում ենք բացակա թվերը թվային շարքի վրա։ Կատարում գումարման, հանման գործողություններ 10-ի սահմանում։ Համեմատում ենք թվերը՝ (համեմատության նշաններ՝ <,>,=)

Читать далее «Աշխատակարգ 30.10.2023-03.11.2023»

Նոյեմբեր ամսվա նախագծեր

«Ուսումնական աշուն» նախագիծ․Հոկտեմբերի 23-27-ը-ամփոփում

«Տիեզերք»․ Ուսումնական նախագիծ

«Խնկոյանական օրեր» նախագիծ

«Ուսումնական մառան»․ համագործակցային նախագիծ

Հարթակում ծնողն է.

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր

Լավաշթխիկի ծես․ուսումնական նախագիծ

Թթուդրիկի ծես. նախագիծ

Ուսումնական այց դեպի Պլանետարիում

Ուսումնական ճամփորդություն «Ջրվեժ» արգելոց

Ուսումնական ճամփորդություն «Ջրվեժի անտառապարկ»

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 1.1 և 1.2 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Սիրանույշ Պետրոսյան, Ռոզա Մելիքյան

Օրը՝ նոյեմբերի 3

Ժամը՝ 

Մեկնում՝ 10։00
Ժամանում՝ 14։00

Նպատակը՝  Զբոսանք անտառպարկում, նկարչական պլեների իրականացում, ազգային խաղերի կազմակերպում։

Читать далее «Ուսումնական ճամփորդություն «Ջրվեժի անտառապարկ»»

Ուսումնական այց դեպի Պլանետարիում

Նկարը՝ 1.1 դասարանի սովորող Եվա Դանիելյանի

Մասնակիցներ՝  1.1 և 1.2 դասարաններիի սովորողներ

Օրը ՝ Նոյեմբերի 15

Մեկնում՝ 10:20

Վերադարձ-13.00

Վայրը՝ Պլանետարիում ՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2

Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Սիրանույշ Պետրոսյան, Ռոզա Մելիքյան

Նպատակը՝ «Տիեզերք» նախագծի ամփոփում,կոմիտասյան երգերի ֆլեշմոբ քաղաքային այգում

Читать далее «Ուսումնական այց դեպի Պլանետարիում»

Թթուդրիկի ծես. նախագիծ

Կրթահամալիրում թթուդրիկն ամենամյա ավանդական ծես է, որը խորհրդանշական է: Ծեսն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը:

Մասնակիցներ՝ 1․1 դասարանի սովորողներ, ծնողներ

Վայրը՝ դասարան-լաբորատորիա

Նախագծի նպատակն ու խնդիրները

  • Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
  • Ճանաչողական,  տեղծագործական երևակայության, կարողությունների զարգացում, համագործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի զարգացում:
  • Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին
Читать далее «Թթուդրիկի ծես. նախագիծ»

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր

Տևողությունը՝ Նոյեմբեր ամիս

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):

Ֆիզիկական միջավայրը՝ դասասենյակ-լաբորատորիա, խոհանոց-լաբորատորիա, դպրոց-պարտեզ, խանութ, ընտանիք, բնագիտության լաբորատորիա, սրահ, մարմնամարզական դահլիճ:

Մեդիամիջավայրը՝ դասարանական բլոգ, ենթակայք, կայք:

Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, էլեկտրոնային գրատախտակ (պրոյեկտոր), խոհանոցային պարագաներ (տախտակ, դանակ, փայտիկներ), գոգնոց, գլխարկ, նկարչական պարագաներ (գուաշ, ջրաներկ, վրձին, ջրաման), բանջարեղեն, բնագիտական գործիքներ և նյութեր:

Читать далее «Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր»

Հարթակում ծնողն է

«Հարթակում ծնողն է» հիմքում ընկած են՝

  • սովորողի մոտ առաջացնել հետաքրքրություն տարբեր մասնագիտությունների հանդեպ
  • ներառել սովորողի ծնողին ուսումնական գործունեության մեջ
  • սովորողի ծնողին հնարավորություն է տրվում հանդես գալ որպես ուսուցիչ
  • ամրապնդել ծնող-ուսուցիչ-դպրոց կապը

Նախագծի ժամանակահատվածը ՝ շուրջտարյա

Օրը՝ նոյեմբերի 2
Ժամը՝ 10:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ

Նախագծերի իրականացման վայրը՝ Հյուսիսային դպրոց
Կազմակերպիչներ՝ Սրբուհի Ներսիսյան, Հռիփսիմե Աղաջանյան

Նախագծի անունը-Նեյրոպլաստիկա

Նպատակը-Նեյրոպլաստիկ վարժությունները միտված են մարզելու ուղեղի աջ և ձախ կիսագնդերը, նեյրոնների ակտիվացում, խոշոր ու մանր մոտորիկայի զարգացում

Խնդիրները— Երեխայի ուշադրության,մտածողության,տրամաբանության,հուզականության ու վարքային կողմերի կայունության ապահովում

Նկարագրություն— Պարապմունքը կառուցված է լինելու շարժական խաղերի հիման վրա,օգտագործվելու են դիդակտիկ տարբեր պարագաներ վիզուալ հիշողությունը ու մոտիվացիան ապահովելու համար։ Մարզելու ենք ամբողջ մարմինը` խոշոր ու մանր մոտորիկա, խաչաձև վարժություններ, շարժական խաղեր։

Արդյոււնքը կհրապարակվի դասարանական բլոգում։