
Կրթահամալիրում թթուդրիկն ամենամյա ավանդական ծես է, որը խորհրդանշական է: Ծեսն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը:
Մասնակիցներ՝ 1․1 դասարանի սովորողներ, ծնողներ
Վայրը՝ դասարան-լաբորատորիա
Նախագծի նպատակն ու խնդիրները
- Նախագծի ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
- Ճանաչողական, տեղծագործական երևակայության, կարողությունների զարգացում, համագործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի զարգացում:
- Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին
Գործունեության ընթացք
Նախապես թթուդրիկի ընթացքը բաժանում ենք փուլերի
Իմացական և ճանաչողական — ծանոթանում ենք բանջարեղենների օգտակարությանը, հատկությանը, համին:
Հարցեր.
Ի՞նչ բանջարեղեններ են աճում աշնանը
Որո՞նք կարելի է օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Որո՞նք չի կարելի օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Ինչո՞ւ է պղպեղը կծու
Ինչո՞ւ է ճակնդեղն ալ կարմիր
Ինչո՞ւ է վարունգը կանաչ
Այս շարքը կարելի է շարունակել:
Ստեղծագործական — ստեղծագործում են սովորողները: Յուրաքանչյուրը նկարագրում և բնութագրում է բանջարեղեններից մեկին, խոսում իր պատկերացումների մասին:
Մաթեմատիկական —Կազմում ենք գնումների ցուցակ: Գնումների ժամանակ սովորողները գումարումև հանում են բանջարեղենը, հաշվում, որ բանջարեղենից քանի հատ են գնել, համեմատում դրանց քանակը ։ Խոհանոցային գործունեության արդյունքում յուրաքանչյուր բանջարեղենից տարբեր կերպարներ են ստանում և անուններ դնում։ Երեխաները դրանց շուրջ հորինում են հեքիաթներ, հանելուկներ կամ հեքիաթներ և ներկայացնում տեսանյութով։
Բանջարեղենով գրում մեզ ծանոթ բառերը/ այլընտրանքային բառգրոցի/ և ներկայացնում ֆոտոպատումով կամ տեսանյութով։
Paint ծրագրով, գուաշով նկարում են բանջարեղեն։ Հորինում են տարբեր խնդիրներ, պատմություններ բանջարեղենի մասին:
Տատիկներից, մայրիկներից վերցնել թթվի պատրաստման հետաքրքիր բաղադրատոմս:
Ցուցակ ենք կազմում
Հաշվարկներ ենք անում
Բաղադրատոմսեր ենք հավաքագրում
Խնդիրներ կազմում
Գնումներ ենք կատարում
Գործնական — կազմակերպում ենք թթուդրիկի ծեսը ընտանիքում: Թթու դնում: Սովորողների հետ միասին քննարկում ենք, թե ինչո՞ւ ենք թթու դնում, ինչպե՞ս ենք դնում, առողջարար է, թե՝ ոչ և այլն:
Մեդիատեխնոլոգիական հմտություններ
Սովորողներից յուրաքանչյուրն իր ամենասիրելի բանջարեղենի համար տեղեկատվական փաթեթ է պատրաստում և բանջարեղենը նկարում Paint նկարչական ծրագրով:
Տեխնոլոգիա, բնագիտություն
Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ տեղավորեն տարրայի մեջ:
Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ երևույթ է թթվելը, ի՞նչ է տեղի ունենում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:
Ընտանեկան նախագծեր
- Սովորողները հարցազրույց են վերցնում տատիկներից
- Ինչո՞վ են թթու դնում իրենց գյուղում
- Ի՞նչ ավանդույթներ, հիշողություններ ունեն թթու դնելու հետ կապված
Թթուդրիքի ընթացքը ներկայացնում եք տեսանյութով։
Տեսանյութերը ուղարկել իմ էլ․հասցեին՝ s-nersisyan@mskh.am