
Տևողությունը՝ Նոյեմբեր ամիս
Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):
Ֆիզիկական միջավայրը՝ դասասենյակ-լաբորատորիա, խոհանոց-լաբորատորիա, դպրոց-պարտեզ, խանութ, ընտանիք, բնագիտության լաբորատորիա, սրահ, մարմնամարզական դահլիճ:
Մեդիամիջավայրը՝ դասարանական բլոգ, ենթակայք, կայք:
Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, էլեկտրոնային գրատախտակ (պրոյեկտոր), խոհանոցային պարագաներ (տախտակ, դանակ, փայտիկներ), գոգնոց, գլխարկ, նկարչական պարագաներ (գուաշ, ջրաներկ, վրձին, ջրաման), բանջարեղեն, բնագիտական գործիքներ և նյութեր:
1-ին դասարան
Խնդիրները՝
- Բանավոր խոսքի զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Տառաճանաչություն
- Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար ու ուշադիր վերաբերմունքի ձևավորում
- Ուսումնասիրելու, հետազոտելու կարողության ձևավորում
- Մեդիահմտությունների զարգացում (paint նկարչական ծրագիր, ms office word)
Պատում-քննարկումների շարք՝
Ուղղորդող հարցեր՝
- Ես սեբաստացի եմ…
- Իմ ընտանիքի սեբաստացիները (ուսումնասիրություն)
- Ինչո՞ւ եմ սիրում կրթահամալիրը
- Ինչո՞ւ եմ ես սեբաստացի
- ինչպի՞սին է Սեբաստացին
- Ու՞մ անունն է կրում կրթահամալիրը
- Որո՞նք են կրթահամալիրի դպրոցներ
- Ով է Մխիթար Սեբաստացին
- Ի՞նչ կփոխեիք, կավելացնեիք կրթահամալիրում։
Ռադիոնյութեր, հարցազրույցներ
- Ինչպիսի՞նն են սեբաստացի ուսուցիչները
Թթուդրիք
- Նախապատրաստում (առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ)
- Իրականացում (տոնական երգ ու պար, իրականացում, բանջարեղենային կերպարներ)
- Ամփոփում
Հարիսայի ծես, թթվի համտես
Կրթական նորամուտներ, կրթական փոխանակումներ, ցուցահանդեսներ, ֆոտոցուցադրություններ
Մեդիաայբբենարանների հերթական էջի ստեղծում (թթու բառով)
Բնագիտական փորձեր, դիտարկումներ
- Աղաջուր
Երաժշտական, պարային ստեղծագործություններ
- Եկեք ծեծենք սոխ ու սխտոր
- Խորոզ
- Այլի հո
- Ջաղացի երգ
- Խնոցի
- Կոտ ու կես
- Հեփ-հոպ
- Թամզարա
- Թաշկինակներով պար
Այլ (ֆիլմ, մուլտֆիլմ, տեսադաս)
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը մեկնարկում է պատում-քննարկումների, հարցազրույցների, ուսումնասիրությունների բազմաթիվ շարքերով, որտեղ սովորողները, նրանց ընտանիքի անդամները, ուսուցիչները պատմում ու փոխանցում են իրենց, կրթահամալիրի, մասին հետաքրքիր, սեբաստացիական պատումներ:
Թթուդրիկի ամենամյա ավանդական ծեսը խորհրդանշական է: Այն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը:
Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզուների դասաժամերի այդ օրերի թեման թթուդրիկի ծեսն ու դրան պատրաստվելն է: Միասին անհրաժեշտ գնացուցակ են կազմում, առևտուր են անում: Խմբավորում են բանջարեղենը ըստ տարբեր հատկությունների, խնդիրներ են կազմում, պատմություններ են հորինում, սովորում են դրանց անվանումները օտար լեզուներով: Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ են ստանում, որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Այս ընթացքում սովորած երգերով ու պարերով մեկնարկում է թթուդրիկը:
Առաջին դասարանցիները շարունակում են ստեղծել իրենց մեդիաայբբենարանների էլեկտրոնային էջերը: Paint նկարչական ծրագրով մուտքագրում են թթու բառը, նկարում են, հորինում են թթվային հանելուկներ, ասելուկներ, շուտասելուկներ: