Ուսումնական այց դեպի Պլանետարիում

Նկարը՝ 1.1 դասարանի սովորող Եվա Դանիելյանի

Մասնակիցներ՝  1.1 և 1.2 դասարաններիի սովորողներ

Օրը ՝ Նոյեմբերի 15

Մեկնում՝ 10:20

Վերադարձ-13.00

Վայրը՝ Պլանետարիում ՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2

Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Սիրանույշ Պետրոսյան, Ռոզա Մելիքյան

Նպատակը՝ «Տիեզերք» նախագծի ամփոփում,կոմիտասյան երգերի ֆլեշմոբ քաղաքային այգում

Խնդիրները՝

  • Ճամփորդական կանոնների կիրառում։
  • Արեգակնային համակարգի, տիեզերքի մասին տեղեկության հավաքում համացանցից, ուսումնասիրում։
  • Ուսումնասիրելու,  բացահայտելու կարողության զարգացում։
  • Նոր տեղեկատվական նյութի յուրացում։ 
  • Տեսնելու, լսելու, համեմատելու կարողության ձևավորում։

Անհրաժեշտ իրեր, ուսումնական նյութեր

  • ախտահանիչ նյութեր,
  • չոր և թաց անձեռոցիկ
  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս
  • թուղթ, գաուշ, վրձին

Ճամփորդությունն իրականացվում է փուլերով՝

  • նախապատրաստական  փուլ

Նախապատրաստական աշխատանքներ՝

Միասնական նկարչական պլեներ Հյուսիսային դպրոցի տանիքում
Մասնակիցներ 1․1 և 1․2 դասարանի սովորողներ

Պլաստիլինով ծեփում ենք մոլորակները

Տիեզերք նախագիծ.paint ծրագրով նկարում ենք Արեգակնային համակարգը

Տիեզերքի մասին փաթեթ կրտսեր սովորողների համար

 Աստղագիտություն ամենափոքրերի համար

  • ճամփորդական փուլ

Ճամփորդության նկարագրությունը՝ 

1-ին հատված՝
Տիեզերքը ուսումնասիրելուց հետո մեր ունեցած տեղեկություններով կայցելենք Պլանետարիում՝ դիտելու ուսումնական ֆիլմ տիեզերքի, Արեգակնային համակարգի մասին՝ Մոգական մոլորակը, Արևից այն կողմ, տևողությունը 1 ժամ։ Մուլտֆիլմը դիտելուց հետո կիրականացնեք զրույց-քննարկում։

2-րդ հատված՝
Դիտելուց հետո Անգլիական այգում կիրականացնենք միասնական ընթերցողական ֆլեշմոբ, կկատարենք կոմիտասյան երգեր`

Միասնական ընթերցանության, երգերի ցանկ՝
Արևների շարք

Լուսին, լուսին, լուսերես
Աէաբեկ Խնկոյան

Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:

«Լորիկ»

Առավոտը գյուղում
Ղազարոս Աղայան

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

«Կաքավիկ»

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ
(Ժողովրդական)


— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

3-րդ հատված՝
Դպրոց վերադառնալուց հետո Հյուսիսային դպրոցի տանիքում կիրականացնեք միասնական նկարչական պլեներ՝ ամփոփելով օրվա տպավորությունները։ 

Ճամփորդության ամփոփման փուլ

Տպավորությունների մասին ներկայացում բլոգում պատումով, նկարագրությամբ, ֆոտոշարով, ձայնագրությամբ, տեսանյութով:

Արդյունքը կամփոփվի դասարանական բլոգում

Оставьте комментарий