2023 — 2024 ուսումնական տարում դասավանդում եմ Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանում։
2023-2024 ուսումնական տարին սկսեցինք առաջին դասարանցիների մուտքի ճամբարով,որն իրականցվեց մարտ, հունիս և օգոստոս ամիսներին։
Հունիսյան մուտքի ճամբար
Օգոստոսյան մուտքի ճամբար
Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի ուոսումնական բլոգն այստեղ
Դասարանական բլոգում յուրաքանրյուր սովորող ունի իր ահնատական էջը։
Ուսումնական տարին սկսեցինք գիտելիքի օրով՝ սեպտեմբերի 1-ին։Գիտելիքի օրը Հյուսիսային դպրոցի Էստրադայում առաջին անգամ սովորողների և ծնողական համայնքի հետ միասին ներկայացրեցինք կոմիտասյան երգերը, մեզ ծանոթ բանաստեղծությունները և իհարկե երաժշտական ռիթմիկ ֆլեշմոբ։Օրվա ավարտը շատ տպավորիչ էր, քանի որ սովորողները ուսումնական տարվան ընդառաջ երազանք մտապահեցին և փուչիկներ բաց թողեցին երկինք։
Նոր ուսումնական տարվա ընթացքում ունեցել ենք և՛ դժվարություններ, և՛ հաջողություններ և ձեռքբերումներ։Ուսումնական տարվա դժվարությունները կապված էին սովորողների միջավայրին ներառվելու հետ, որը աստիճանաբար հաղթահարեցինք սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում։Նոյեմբեր ամսվա ընթացքում սովորողները արդեն ամբողջությամբ ներառվել էին դպրոցի միջավայրին, միմյանց հետ հարաբերությունները ևս կարգավորվել էին և իհարկե ուսումնական գործընթացին մասնակցում էին շատ ավելի ուշադիր և ակտիվ։Սովորողներն ակտիվ մասնակցել են կրթահամալիրյան օրացույցով նախատեսված բոլոր դասարանական, ընտանեկան նախագծերին, ճամփորդություններին։
Իրականացրած ճամփորդություններ՝
Խնձորի բերքահավաք Կարբի գյուղում
Ուսումնական ճամփորդություն «Ջրվեժ» անտառապարկ
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն․ «Սանտայի նվերները»
Սեբտեմբեր-դեկտեմեբեր ամիսներին իրականացրած նախագծերի ամփոփումներն ըստ ամիսների՝