2023-2024 ուսումնական ուսումնական տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կրկին վերսկսեցին մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքները։Այս անգամ կրթահամալիրի առաջին դասարանների դասվարները մասնակցեցին խոսքի մշակույթ սեմինարին, որը ղեկավարում էր մենթոր-ուսուցիչ Մարիետ Սիմոնյանը։ Տիկին Մարիետի հետ այդ ընթացքում աշխատեցինք հետևյալ բովանդակային ուղղություններով՝
- Դասվարը` ,,Իմացումի հրճվանք,, ծրագրի ղեկավար, ծրագրի բոլոր բաղադրիչների պատասխանատու
- Բանավոր խոսքի զարգացմանն ուղղված նախագծեր․Ռոդարին բանավոր խոսքի զարգացման միջոց
- Ռոդարիական նախագծեր՝ Ռոդարին տառուսուցման ընթացքում
- Նախագծերի իրականացմանն ուղղված պահանջների ճիշտ ձևակերպում
- Մանկավարժական հոդվածների հնարավոր բովանդակությունը․
- Ֆլեշմոբներն որպես ընտանեկան նախագծեր
- Դիտարկումներ բլոգային հրապարակումների մասին
Սեմինարների ընթացքում տիկին Մարիետի հետ ունեցել զրույց-քննարկումներ հետևյալ ուղություններով, և յուրաքանչյուր դասվար ներկայացնում էր իր կատարած աշխատանքը, դժվարություններն ու հաջողությունները։ Մասնագիտական զարգացման սեմինար- պարապմունքների ընթացքում կարողացանք խոսել, ներկայացնել և իհարկե լսել մեր գործընկերոջ կատարած աշխատանքի մասին։